Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ուկրաինական Շախտյորի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը Շախտյոր-Դնեպր հանդիպմանը դարձավ գոլի հեղինակ հավասարեցնելով խաղի հաշիվը: Այս խաղին Հենրիխը մի քանի անգամ լավ հնարավորություն ուներ գրավելու մրցակիցների դարպասը, սակայն դա նրան հաջողվեց անել միայն մեկ անգամ:
Հատկապես հետաքրքիր էր այն հանգամանքը, որ Հենրիխ Մխիթարյանի գոլից հետո ստադիոնում հնչեց Արամ Խաչատրյանի "Սուսերով պար"-ը:
Մխիթարյանը դարձավ  նաև Շախտյորի` մրցակիցների դարպասն ուղղարկած 1700-րդ գոլի հեղինակը: Հարցազրույցում Մխիթարյանը նշել է, որ 1700-րդ գոլ խփելը լավ է, բայց ավելի առաջնայինը Շախտյորի հաղթանակն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել