Աշոտ Նավասարդյանը եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ ձերբակալվել է և դատապարտվել 13 տարվա բանտարկությամբ։ Ազատվելուց հետո (1987) շարունակել է քաղաքական գործունեությունը։
1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, 1990-ից` Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ 1990-95-ին եղել է ՀՀ ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-97-ին` պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հնաձնաժողովի փոխնախագահ։ 1996-ին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին և ռազմավարի որակավորում։ ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ (1995-97) պատգամավոր։
Աշոտ Ցոլակի Նավասարդյանը ծնվել է 1950 թվականի մարտի 28-ին, մահացել 1997-ի նոյեմբերի 3-ին։