Mashable.am-ը գրում է.
Այս խնդիրը շատ աղջիկների մոտ է ի հայտ գալիս: Սակայն կան մեթոդներ մազերի ծայրերի վանսվածությունից ազատվելու համար:
Նախ և առաջ հարկավոր է խմել շատ քանակությամբ ջուր, կտրել մազերի ծայրերը, ֆեն շատ չօգտագործել:
Մեթոդներ
1. Հարկավոր է՝ 1 լիտր տաք ջուր, 1 հավկիթ, 30գրամ թարմ խնկունի(розмарин): Եռացնել ջուրը, ավելացնել խնկունին և թողնել որոշ ժամանակով: Երբ ջուրը սառչի ավելացնել 1 հատ հավկիթ և օգտագործել զանգվածը որպես շամպուն:
2. Մաքրել ավոկադոն, կորիզը հանել, իսկ միջուկը մանրեցնել հետո ավելացնել ձիթապտղի յուղ: Զանգվածը քսել մազերի ծայրերին և թողնել 15 րոպե: Դրանից հետո լվանալ գլուխը:
3. Քսել մազերի ծայրերին գարեջուր և ողողել դրանք: Ուղղակի գարեջրի պատճառով մազերից հոտ է սկսում գալ, ավելի լավ է այս մեթոդը օգտագործել հանգստյան օրերին:
4. Վերցնել 20գրամ հալած կարագ, կես բաժակ քացախ և մեկ գդալ կիտրոնի հյութ: Պատրաստի զանգվածը քսել մազերի ծայրերին, փաթաթել գլուխը և պահել 20 րոպե: Հետո լվանալ գլուխը: