Մեր շատ սիրելի ընթերցողներից մեկի առաջարկով այսօր BlogNews.am-ը որոշել է անդրադառնալ Ֆեյսբուքի ամենահայտնի և, ինչու ոչ, ամենացանկալի փեսացուներին: Շատ հետաքրիր և խարիզմատիկ երիտասարդ տղամարդիկ, ովքեր դեռ չեն գտել իրենց կյանքի երկրորդ կեսին:


1. Առաջին հորիզոնականում ուզում ենք ձեզ ներկայացնել «օլիգարխ ֆեյսբուքցի» Վարուժան Բաբաջանյանին: Վարուժանին ֆեյսբուքում ճանաչում են իր արտաքինի և գործունեության, նաև նրա սուր հումորների համար :) Ազատ ժամանակը սիրում է անցկացնել փաբերում: Եվ վերջերս կնոջ «բացակայության» մասին հաճախացած ստատուսներից կարելի է հասկանալ, որ Վարուժանը 2-րդ կեսի շատ ակտիվ  փնտրտուքների մեջ է:

 

2. Հաջորդ  ֆեյսբուքցին Հարություն Մնացականյանն է: Հարութը ֆեյսբուքում հայտնի է որպես շատ ընկերասեր, աշխատասեր ու  կիրթ  երիտասարդ: Իր մենակ լինելու կապակցությամբ նա հաճախ է կատակներ անում, թե ինքն ամբողջական է ծնվել, քանի որ չի գտնում իր երկրորդ կեսին :)

 

3. Փեսացուների շարքը շարունակում է ֆեյսբուքի ամենառոմանտիկ Գագիկ Մամուլյանը: Գագիկը փնտրում է իր ռոմանտիկ ստատուսների հասցեատիրոջը :)

4. Անկախ Հայաստան անվան տակ նեկայացող երիտասարդին նույնպես կարելի է ներառել ֆեյսբուքի փեսացուների շարքը: Ինչ-ինչ, բայց երկրպագուհիների պակաս նա չի զգում: Անգամ առանց նրան տեսնելու՝ աղջիկներն ամբողջ օրը նրա գրառումները ողողում են «Անկախ, սիրում եմ քեզզզ» քոմենթներով:

 

5. Ալբերտ Ունուսյան- Ալբերտի կարծիքով՝ իր ապագա կողակիցն իր ծնողների նկատմամբ պետք է լինի հարգալից, ենթարկվի սկեսուրի «հրամաններին», և ինչ էլ որ լինի, պետք է հավատա իր ամուսնուն և բամբասանքների միջոցով չկործանի իր ընտանիքը:

6. Արտուշ Այդինյան - քաղաքացիական ակտիվիստ և սպորտով հետաքրքրվող այս երիտասարդը շատերի մոտ տպավորվել է իր համարձակ ու հաճախ ցինիկ ստատուսներով ու հումորներով:

 

7. Տարոն Պարսամյան- Տարոնին շատերը հիշում են «երթուղայինում հանդիպած աղջկան փնտրող տղա»: Հիշում եք, չէ՞, ինչ ռոմանտիկ նամակներ էր գրում Տարոնն այդ անծանոթ աղջկան, բայց, ինչպես երևում է, չգտավ նրան, և  նրա սիրտը դեռ ազատ է:

8. Գուրգեն Ասատրյան-հայրենասեր, պայքարող և ոչնչի առաջ կանգ չառնող այս երիտասարդը հետաքրքրվում է միայն քաղաքականությամբ, ինչը խոսում է այն մասին, որ նրա կյանքում դեռ չկա մեկը, ով կզբաղեցնի ՀԱԿ-ՀՀԿ մենամարտերի տեղը :)

9. Արմեն Փամբուխչյան- Փամբ անունով ներկայացող Արմենի կյանքում և ֆեյսբուքյան  էջում դեռևս առաջին հորիզոնականում քաղաքականությունն է:


 

10. Հայկ Դերզյան- ՀՀԿ-ական այս երիտասարդի էջում հաճախ կարելի է հանդիպել կատակներ, թե Հայկ, երիտհհկականներին աղջիկ չեն տալիս, հետ կանգնիր :ՃՃՃ Բայց նա դեռ անդրդվելի է :ՃՃՃՃ

11. Կոնստանտին Տեր-Նակալյան- դե մեր Կոստյային էլ ներառենք ցուցակի մեջ: Նրա սիրտը դեռ ազատ է, աղջիկներ ջան, դուք այն  գրավելու շանսեր ունեք :) 

12. Վովա Հակոբյան- գյումրեցի այս հետաքրքիր երիտասարդն ամենից շատ չի սիրում շատ շպարվող աղջիկների: Նրա կարծիքով՝ իր ապագա կողակիցը պետք է լինի նրբիկ, փոքր -մոքր, խելացի ու ամենակարևորը` հումորի զգացումով:

13. Արմեն Մկրտչյան- ինչպես երևում է, Հայազն կուսակցության ակտիվ անդամ Արմենը չի սիրում ֆուտբոլասեր աղջիկների: Այնպես որ, աղջիկներ ջան,  նրան չառաջարկեք միասին ֆուտբոլ նայել:

14. Հարութ Ուլոյան-Հարութին հաճախ կարելի է տեսնել գեղեցկուհի Օֆելի Մինասյանի ընկերակցությամբ, բայց «ֆեյսբուքյան աղբյուրները» պնդում են, որ նրա սիրտը դեռ ազատ է: ՃՃՃ

15. Նավակ Ճոճողը՝ ֆեյսբուքի գլխավոր հեղափոխականը, ևս ամենացանկալի փեսացուների ցուցակում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել