Եթե խոսեինք գերզարգացած երկրի մասին, միգուցե և տասներկու ամյա-ի պարտադիր լինելը քննարկելու տեղիք տար, բայց վերջին մարդահամարով հինգ տոկոս ՀՀ քաղաքացները չունեն տարրական կրթություն (քանիսը ունեն հիմնավոր միջնակարգ ՝ մենք գիտենք):
Սրանով պետությունը լավ թե վատ, բայց ևս երեք տարի ծախսեր է անում ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ վրա և փորձ կատարում դաստիարակել: Ստացվում է, որ համատարած անգրագիտությունն առիթ է հանդիսացել, որ պետությունը դեմքով դառնա դեպի իր քաղաքացին և նաև լուծի նախաբուհական կրթության խնդիրը:
Առանձնապես հիացած չեմ մեր կրթական համակարգով ու տեսանում եմ լիքը բացեր, որոնք կթվարկենք մեկ այլ անգամ, բայց շքամուտքային բուհերը փակվե՞լ են (կուսական հիշողություն չունենանք և ասենք, որ ունեինք էդպեսի մի քաղցկեղ մեզանում): Համակարգման փորձեր արվո՞ւմ են (բավականին ռեֆորմատիվ կերպով ու ուղղակի և կոնկրետ որոշումներով):
Կրթական համակարգը պատրաստվո՞ւմ է արդյոք բոլոնյան հավատարմագրումներին (ոնց որ թե լավ վատ սկսվել է ու քայլ-քայլ կարվի):
Հարց. մի՞թե վատ է, որ դեռահասը շարունակաբար կրթվի ու գնա բանակ գա ու շարունակի, եթե ուզում է:
Հարևան Թուրքիայի կրթական համակարգը քսաներեք տարի է (սկսած երեքից). հիշո՞ւմ եք 1975-ի լամպի լույսի տակ տառեր էին սովորում գյուղերում:
Ճապոնիայում միջին դասարանցին դաս է անում մինչև 22:00-ը՝ արվեստի դասեր. գրադարան: Ի դեպ, գրադարանում անցկացնում է շաբաթվա կտրվածով պարտադիր քանակի ժամեր:
Ստացվում է, որ մեզ համար լավ է, որ երեք տարի երիտասարդը դուրս չգա facebook, օdnoklassnik ու տարբեր կայքերից, խաղա պոկեր, ծխի նարգիլե ու ստանա փողոցային կրթություն:
Ստացվում է, որ այդպես էլ երազանք կդառնա մեր համար կիրթ միջնակարգ կրթությամբ երիտասարդը:
Ստացվում է, որ պետությունը վատ է անում, որ կտրում է դեռահասին ու տանում, ասում՝ դաս արա:
Փող է ծախսում՝ վատ է անում, չի ծախսում՝ ինչի՞ չի ծախսում:
Ինչ-որ հինգ հազար տարվա կրթություն ունեցողի պես ենք խոսում, ու մշակույթը դառնում է զուտ փողոցի ու բնակավայրի մշակո՞ւյթ:
Ամփոփեմ. եթե մենք տեղերում հարց ունենք, թե ոնց անենք, որ կրթենք, կարգավորենք մեր ապագան, ապա՝ բարի:
Բայց եկեք խոսենք ճիշտ, ու եթե գնահատող ու սրտացավ ենք, ապա կարողանանք հասկանալ, որ սա լավ որոշում է ու մեզ պետք է:
Մեզ գրագետ հանրակրթություն ստացած ու ուժեղ սերունդ է պետք:
Կից նյութը`այստեղ