Դատելով Հովհաննես Ազոյանի ֆեյսբուքյան ասուլիսին հնչեցված հարցերից՝ եզրակացնում ես, որ մարդը քա*ն է ընկել մի քանի անգամ քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշում հնչեցնելով: Չի կարելի անընդհատ զզվեցնել՝ նույն քաղաքական հարցերը տալով կամ ակտիվությունը փառաբանելով. մարդ ա, միս ու արյուն ա, երբեմն կարծիք ա հայտնել... Դրա համար մարդուն ոչ փառաբանել ա պետք, ոչ նսեմացնել, հիմա նույնն ա, թե կոշկակար Վռամշապուհը որոշակի մասսաների ականջին հաճելի բան ասի՝ ամեն կոշիկ բերող ապրանքի որակի փոխարեն մարդուն քաղաքական հարցեր տա...
Մի մոռացեք, էդ մարդը դերասան ա, կարելի ա սիրել կամ չսիրել իրա խաղը, բայց զզվացնել նույն պաթետիկ-հայրենասիրական-քաղաքական-ակտիվիստական հարցադրումներով չի կարելի: Որ ըտենց անեք՝ կարևոր պահերին իրոք մարդկանց զահլեն կգնա որևէ դիրքորոշում արտահայտել...
Չգիտեմ խի, բայց պայքար բառն արդեն ընենց են քա*մեջ արել, որ չգիտես՝ գլուխդ որ պատին տաս...
Հետո ամեն մարդ ինքն է իր հարթակը որոշում երբ, ոնց ու որտեղ պայքարել, նման հարցախեղդերով ուղղակի մարդուն կարելի է մղել կեղծ, իմիտացիոն պայքարի, էնքան որ ֆեյսբուքչիները հետո զահլեն չտանեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել