Esem.am-ը գրում է.

Էկզոտիկ հանգստի սիրահար Վարդան Սարգսյանն օրերս է վերադարձել Հնդկաստանից :) Հնդկական մշակույթին, կրոնին, բարքերին ու սովորույթներին մոտիկից ծանոթացած երգիչըESem.am-ին է վստահել 10-օրյա ուղևորության մանրամասներն ու Հնդկաստանում արված լուսանկարները:

Երգիչն այնքան տպավորված է վերադարձել այնտեղից, որ մտադիր է երկրորդ անգամ մեկնել՝ ավելի երկար ժամանակով :)

«Վաղուց է, ինչ երազում էի Հնդկաստան գնալու մասին, բայց միշտ այնքան բացասական բաներ էի լսում, որ համարձակությունս չէր ներում: Երկար մտածելուց հետո, որոշեցի մի կողմ դնել բոլոր վախերն ու գնալ վաղեմի երազանքիս հետևից :)»,- ESem.am-ին ասաց երգիչը՝ հավելելով, որ Եվրոպական ամենաճոխ քաղաքների հետ չի փոխի Հնդկաստանը:

 

«Ցավոք, ժամանակը քիչ էր, ու չհասցրի ամբողջությամբ վայելել երկիրը: Փորձել եմ այդ կարճ ժամանակում մի քանի քաղաքում լինել: Նախ` գնացի մայրաքաղաք Դելի, ինչն, անկեղծ ասած, ինձ այնքան էլ դուր չեկավ: Ճիշտ է, մի քանի տեսարժան վայրեր կային, որոնք արժե տեսնել, բայց այն չէր, հետաքրքիր քաղաք չէր»,- նկատեց Վարդանը, ով ժամանակն արդյունավետ օգտագործելու համար հնդկական մի քաղաքից մյուսն ինքնաթիռով է թռչել:

«Դելիում մեկ օր մնալուց հետո ուղևորվեցի Ջայտուր, որն, ըստ իս, ամենահետաքրքիր քաղաքն է աշխարհում: Շատ գեղեցիկ տեղերում եմ եղել. այն ինձ ուղղակի գրավել էր: Սարի գագաթին գտնվող Կապիկների տաճարում եղա, որտեղ մոտ 3000 կապիկ է ապրում. տպավորություն էր, որ երկնքում եմ»,- մեծ ոգևորությամբ պատմեց նա:

Ուղևորության ընթացքում վերջինս հասցրել է լինել նաև Ագրա քաղաքում և երկու անգամ այցելել աշխարհահռչակ Թաջ Մահալի տաճարը: «Անզուգական գեղեցկություն ուներ: Հետաքրքիրն այն էր, որ երկու այցիս ժամանակ էլ գիդ էի վարձել. երկուսն էլ բոլորովին այլ, հետաքրքիր պատմություններ պատմեցին կապված տաճարի հետ: Այդպես էլ չհասկացա՝ որն էր ճիշտը :)»,- խոսելով Հնդկաստանից ստացած տպավորություններից՝ ասաց Վարդանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել