Ինչպես՞ կարող է շարքային քաղաքացին, իրեն անպաշտպան ու անիրավունք զգացող հաշմանդամը հարգել երկրի ղեկավարին, հույս կապել այս երկրի հետ, եթե իշխող կուսակցության վերնախավում կա Սահակյանի նման մեկը, ով ոչ միայն տառապում է մտավոր հիվանդությամբ, այլև ստորաբար, սրիկայաբար վիրավորում է այն անմեղ, բարի ու կյանքով լեցուն մարդկանց, որոնք մեղավոր չեն, որ հաշմանդամ են, որոնք փորձում են իրենց կյանքը դասավորել, չտարբերվել մյուսներից, չնայած՝ դա շատ բարդ է նրանց համար:Նախագահ Սարգսյանը պետք է մեկնաբանի կատարվածը, այս մարդը պետք է պատասխան տա իր արածի համար: Այս մարդը իրավունք չունի, ոչ մի բարոյական իրավունք չունի ոտնահարել հաշմանդամ մարդկանց իրավունքները, ծաղրել նրանց հոգեվիճակը, ֆիզիկական կարգավիճակը և այլն, որովհետեև ոչ ոք ապահովագրված չէ այդ չարիքից, Աստված յուրաքանչյուրին իր պատիժը տալու է, միանշանակ:Գալուստ Սահակյանը չի կարող համարվել ու կոչվել քաղաքական գործիչ, պատգամավոր կամ առհասարակ մարդ, անձնավորություն:Մարդը երբեք նման հայտարարություն, երբեք նման անմարդակային բան չէր ասի:Ամոթ ձեզ, որ, պետական այր լինելով հանդերձ, փոխանակ օգնեք, աջակցեք, սատար կանգնեք նման մարդկանց, ծաղրում եք, վիրավորում, նվստացնում:Գրողի ծոցը գնաք դուք, ձեր պատիժը չի լինելու օրենքով ու ֆիզիկական, դուք Աստծո պատժին եք արժանանալու, դուք դեռ մեղանչելու եք, ներողություն եք խնդրելու այս ամենի համար, բայց հարց է՝այն ժամանակ Աստված ձեզ կների:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/418241174898408
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել