Թատերարվեստի հարգելի գործիչներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում թատրոնն առանձնահատուկ տեղ է ունեցել մեր ժողովրդի մշակութային կյանքում: Դարերի խորքից եկող ավանդույթներով թատրոնի հայկական դպրոցն իր բազմաթիվ տաղանդավոր ներկայացուցիչների շնորհիվ զգալի ավանդ է բերել նաև համաշխարհային բեմարվեստի զարգացմանը: Մեր տաղանդաշատ արվեստագետներն այսօր էլ, շարունակելով լավագույն ավանդույթները, ստեղծում են նոր արժեքներ՝ թարմ լիցք հաղորդելով մեր մշակութային կյանքին: Դուք ձեր անուրանալի ավանդն ունեք նաև սերունդների դաստիարակության գործում. իմ խորին համոզմամբ` թատրոն հաճախող երեխան, պատանին, քաղաքացին չի՛ կարող լավ մարդ չլինել, չի՛ կարող չսիրել հայրենիքը, հարազատ քաղաքը: Հարգելի բարեկամներ

Գնահատելով ձեր ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում` ուզում եմ նաև հավաստիացնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է թատրոնին ու թատերական գործիչներին աջակցելու իր որդեգրած քաղաքականությունը և անելու է հնարավորը, որ բեմարվեստի մարդիկ իրենց հնարավորին հարմարավետ ու լավ զգան մեր քաղաքում: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում բոլորիդ: #թատրոնիօր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել