Մի դեպք պատմեմ: Իմ շատ լավ, շատ շատ լավ տարիքով մեծ ծանոթներից մեկը,(անունը չեմ նշի), որին ես անկախ ամեն ինչից շատ եմ հարգում, մի օր չգիտես ինչ հրաշքով պաշտոն է ստանում ու բավականին լուրջ, ինչի լուրջ, որովհետև անձամբ ամենա ամենա վերևից նշանակումով է լինում: 
Իմացա, գնացի, որ շնորհավորեմ, քանի որ ինքը արժանի մարդ է: Նստեցի, ասում, խոսում էինք, հարցրեցի՝ լսի, բայց դու կուսակցական չե՞ ս, քեզ չեն հարցրել` դու կուսակցական ե՞ ս,թե չէ,ասեց՝ հարցրել են իհարկե, ասեցի.
- Ոչ կուսակցական չեմ,-ասեցի. 
- Դե դա այդքան էլ կարևոր չի,- պատասխանեցին...
Մտքումս ասի, բա որ կարևոր չի, էլ ինչի՞ են հարցնում...
Այդպես մեր ջերմ երեկոն շարունակվեց, բայց գնալուց չկարողացա չասեմ, որ ամեն դեպքում զգոն լինի, վաղ թե ուշ կուսակցականացվելու ես:
Ասեց՝ չէ դե խոմ մանկապարտեզ չի, եթե չեմ ուզում, ո՞ նց կանեն,ասի՝ դու գիտես, ինձանից հասնում է զգուշացնել, զգուշացնում եմ:
Անցավ որոշ ժամանակ, հերթական անգամ հյուր գնացի մոտը,տեսնեմ ոնց՞ է, ինչ՞ է, նայեմ բարկացած նստած է, հարցրեցի.
- Ինչ է եղել, ինչո՞վ օգնեմ:
Ասեց.
- Լսի, կամ ես եմ խելագարվել կամ իրենք,այսօր կաբինետում նստած եմ, զանգ եկավ, թե`էսինչ էսինչյան դո՞ ւք եք, ասեցի այո, բա ձեզ ՀՀԿի կենտրոնական գրասենյակից են անհանգստացնում,- մտածեցի դե երևի ինչ որ հարցով պետք է օգնեմ իրենց,- մեկ էլ ասում է՝ բա դուք մոռացել եք նկարները բերեք:Ասեցի.
- Ինչ՞ նկարներ, պատասխանեց.
- Դե անդամակցելու դիմումը գրել եք, բայց նկարները մոռացել եք բերեք, վաղը խնդրում ենք նկարներով այցելեք մեզ մոտ : Շիվարած նստած մնացի, ու սաղ օրը էդ եմ մտածում, կարող է՞ սխալմունք է եղել, չէ որ ես ոչ մի դիմում չեմ գրել: Ու ընդհանրապես չեմ հասկանում դա ինչ՞ է նշանակում:
Վեր կացա ձեռքը դրի ուսին, ասի՝ դու շատ լավ ամեն ինչ հասկանում ես, վաղը վերցնում ես նկարներդ ու հայդա կուսակցականացվելու:
Ասեց.
- Բայց տենց ոնց՞ կլինի, չէ որ չեմ ուզում: 
Ասեցի.
- Շատ բարի, ուրեմն վաղը վերցնում ես դիմումդ ու հայդա բարի համբավադ վայլելու:

Հ.Գ. Երևի հասկացաք, որ ոչ միայն նկարները ժամանակին հասան տեղ, այլ զնաչոկ ու կուս տոմս ստացավ հարազատս, բայց կոտրվեց սարի պես տղեն, դարձավ ռագատկի քար, հիմա որ միամիտ մի տեղ հանդիպում ենք, ծպտունը դուրս չի գալիս ու դա այն պարագայում, որ ինքը ինձանից երկու տասնամյակ մեծ ա, կյանք ունի ապրած, շրջապատ ունի, պաշտոն ունի, կաբինետ ունի, պոդավատ ունի, ենթականեր ունի և այլն, բայց դե ում ա դա պետք, եթե դու արդեն քեզ չես պատկանում:

Հ. Գ. Գ. Հանուն այս մարդու ազատությանը, կպայքարեմ այնքան ժամանակ, որքան որ ինձ տրամադրված է:

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել