Պարզվում է, որ վերջին մեկ տարում Հայաստանի 5000-ից ավելի քաղաքացի դիմել է այլ երկրներ՝ քաղապաստան ստանալու համար։ Հասկանալի է, չէ՞, այս թվի աբսուրդայնությունը։ 5000 հոգի այստեղ անգամ ամեն հանրահավաքի չի, որ մասնակցում է, էլ չասեմ, որ այդքան մարդ չկա, որ քաղաքական այնպիսի ակտիվ գործունեությամբ զբաղվի, որ մի հատ էլ հետապնդումների ենթարկվի այն աստիճան, որ քաղապաստան հայցի։
Սա պարզապես «հիասթափված արտագաղթում եմ» կատեգորիայի մարդկանց անթասիբության հերթական վկայությունն է, երբ թքած ունեն, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենց դիմումները Հայաստանի համար, կարևորը՝ գնան, «հանձնվեն»։ Գուցե ծայրահեղական հնչեմ, բայց նման քաղաքացիները բառիս բուն իմաստով մոլախոտներ են, որովհետև ոչ պետությանը, ոչ էլ ազգին, վնասից բացի, ոչ մի օգուտ չեն բերում։ Ավելին, այ նման հանձնվողների պատճառով միջազգային կառույցների հաշվետվություններում արձանագրում են, որ Հայաստանում հազարավոր մարդկանց քաղաքական հետապնդումների են ենթարկում, մինչդեռ այդ «հետապնդվողների» 99 տոկոսը պարզապես պորտաբույծներ են, ովքեր չեն ուզում աշխատել այն աստիճան, որ պատրաստ են գնալ սոմալիացի, աֆղան ու պակիստանցի փախստականների հետ մի ճամբարում ապրել ու ստանալ գրոշներ կազմող նպաստ։
Ակամայից հիշում եմ 7.5 կատակերգական ներկայացումը, երբ երկու քյարթուներ ուզում են որպես հետապնդվող արվամոլներ Հոլանդիայի վիզա ստանալ։ Հիմա նույն իրավիճակն էլ էս մի «արվամոլների» հետ է, ու մեծ հաշվով գիտե՞ք՝ ինչ կա, թող ռադ լինեն մեր երկրից, եթե իրենց պետությունն ու արժանապատվությունը պատրաստ են ծախսել՝ ամսական մի քանի հարյուր եվրո նպաստի համար։