Ժամանակակից կանայք պնդում են, որ ֆեմինիզմը իրենց համար չէ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ 7 կանանցից միայն 1-ն է իրեն համարում «ֆեմինիստուհի», ընդ որում, դրանք հիմնականում երիտասարդ աղջիկներ են:
Գոյություն ունի նաև երրորդ տեսակետը, համաձայն որի՝ ֆեմինիզմն ագրեսիա է տղամարդկանց նկատմամբ, հարցախույզի մասնակցած կանանց միայն մեկ քառորդն է դա համարում էթիկայի նորմալ օրինակ:
Ամեն հինգերորդ կին այդ ուղղությանը վերաբերվում է որպես հնության ու իր սերնդին անհամապատասխան:
«Ժամանակակից կանայք իրենց վստահ են զգում, իսկ ավանդական ֆեմինիզմն այլևս չի գործում նրանց համար, քանի որ դա ագրեսիվ ձև է, որը տարաձայնությունների առիթ է հարուցում, ու հաշվի չի առնում անձնական հանգամանքները»,- հոգեբան Շիվոն Ֆրիգարիդի խոսքերը մեջբերում է MIGnews-ը:
Հարցախույզին մասնակցած 1300 կանանց մեծ մասը կարծում է, որ ֆեմինիզմը պետք է արտահայտվի կանանց համար իրական ընտրությամբ՝ կապված ընտանիքի, կարիերայի ու կյանքի հետ:
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ կանայք ենթագիտակցորեն ցանկանում են իրենց կողքին տեսնել այնպիսի տղամարդու, որը պետք է ընտանիքի կերակրողը լինի: Ինչպես պնդում են գիտնականները, թույլ սեռի ներկայացուցիչները ցանկանում են ընտանիքում զգալ տղամարդու աջակցությունը:
Ներկայում գրանցվում են շատ քիչ ամուսնություններ, իսկ ամուսնական զույգերը բաժանվում են 4 անգամ ավելի հաճախ, քան 1952թ.:
2012թ. տվյալով՝ բրիտանացիների մեկ երրորդը միայնակ է, և ծնողներից ու երեխաներից բաղկացած լիարժեք ընտանիքի մոդելն աստիճանաբար հեռանում է: Պատճառը կանանց կարիերայի աճն է: Ավելի շատ տղամարդիկ են դադարում աշխատել, իսկ կանայք սկսում են ընտանիք պահել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3720443220420?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել