Մենք հայերս շատ հետաքրքիր ազգ ենք...
Թվարկելու շատ բան կա, բայց այսօր կխոսեմ դրանցից մեկի մասին: Մեր երկրում բարուրից մինչ մահամերձ վիճակով ապրող մարդ ատում է Ադրբեջանին ու ադրբեջանցիներին: Եվ այդքանից հետո մեր երկրի ցանկացած կետում չգիտես խի հենց էտ ատողների մի մասը լսում են " Ты кто такой? Давай, до свидания! " երգը, եթե կարելի է դրան երգ կոչել: Այն այնպես տարածվեց, որ այդ խոսքերն մտան մեր լեկսիկոնի մեջ ու դուրս չեկան: Ճիշտ է ես էլ հետ չեմ մնացել դրանից, բայց նոր եմ հասկանում, որ դրանով ուժեղացնում ենք մեր հակառակորդին: Գրեթե ամենօր մենք լսում ենք, թե ինչպես է հայ-ադրբեջանական սահմանի շփան գծում զինվոր մահանում: Ու էսքանից հետո մեր երկիրն գունավորում ենք ադրբեջանա-թուրքական զռթ ու զիբիլներով: Դրա համար էլ պետք է համախմբվենք և բոյկոտենք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել