Դեմ եմ էն պնդմանը, թե Սեֆիլյան Ժիրայրի մասին կամ լավը, կամ ոչինչ, որովհետև ինքը հերոս ա. Պարույր Հայրիկյանն էլ սիմվոլ էր ու ի՞նչ. Դա խազ խուրդվեց, ու ոչ ոք նույնիսկ չափսոսաց։ Նույնը կարելի ա ասել նաև Տեր-Պետրոսյանի մասին, որի վերջին շրջանի գործունեությունը նման ա ոչ էնքան հիմնադիր նախագահի, որքան փորձառու շուլերի։ Իսկ Սեֆիլյանը հերոսից վերածվում ա սովորական արկածախնդրի, որի գործողությունների աղը դեմագոգիան ա ու սադրանքը։ Վարկերը չվճարելու ու սահմաններին ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու Սեֆիլյանի առաջարկներն ասածիս վառ ապացույցն են։ Ուղղակի խնդիրն էն ա, որ Ժիրայրը վատ պոպուլիստ ա։ Վատն ա, որովհետև քիչ ա պարապած։ Բայց ժամանակն էդ խնդիրն էլ ա ոնց որ լուծում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/992292207461540
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել