Ինչպես նախապես հայտնել էի, Շենգավիթ համայքի Չարբախի փոսի տարածքում նախկին ձեռնոցների գործարանի հարևանությամբ բավականին մեծ հողատարածք է սեփականաշնորհվել, ինչպես տեղի բնակիչներն են պարզել, Ֆինանսների նախարարի աներձագի կողմից, և այժմ այնտեղ ընթանում են մասնավոր շինարարական աշխատանքներ։ Քաղաքապետարանին ուղղված մեր պահանջից պարզ դարձավ, որ կա շինթույլտվություն, փաստաթղթերը նորմալ են, որոնց կրկնօրինակներին ես դեռ սպասում եմ, որպեսզի հասկանամ, թե այդ ինչ հիմունքներով են հանրային տարածքներից օտարվում նման մեծ հողատարածքները և տրվում մերօրյա պաշտոնյաների բարեկամներին։ Այսօր խնդրով եղա քաղաքապետարանում և նամակ հղեցի Բարև Երևան-ի ավագանու անդամ Անահիտ Բախշյանին և ԲՀԿ ավագանու անդամ Թամարա Պողոսյանին և խնդրեցի հերթական նիստի ժամանակ բարձրացնել այս հարցը։ Դե ինչ, կսպասեմ իրենց գործողություններին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/371883039661972?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել