Ես չեմ քննարկում Ժիրայր Սեֆիլյանի վերջին կոչի բովանդակությունը: Առայժմ նախընտրում եմ լռել և սպասել, իսկ հետո վերլուծել: Բայց էն մարդիկ, ովքեր ծաղրում են ու տափակ թրոլլինգի ենթարկում էս միտքը դեռ բարուրի մեջ` հասցնելով անլրջության մակարդակի, ինձ թվում է` չեն տարբերում, թե ինչի վրա է պետք ծիծաղել և ինչին լուրջ նայել: Տղերք, քննադատեք, ջարդեք գաղափարապես, եթե դեմ եք: Արդյունքում` հանրային դիսկուրս կծավալվի, որը շատ առողջ բան կլինի: Բայց պետք չի ամեն նոր բանի վրա ցինիկաբար ղժժալ-տժժալ: Կարևոր չի, թե ով ա միտքն ասել` Ժիրայր Սեֆիլյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Սերժ Սարգսյանը: Երբ որ չեք տարբերում, թե որ մտքի վրա ա պետք ծիծաղել, իսկ որի վրա՝ լուրջ մտածել, ծիծաղը երկարաժամկետ հեռանկարում դառնալու ա ողբերգություն: Ու ես պատմությունը հենց այդ մասին ա:
Մի երիտասարդ դրամատուրգ, սրամիտ երևալու համար, Բեռնարդ Շոուին հարցնում է.
-Պարոն Շոու, ո՞րն է տարբերությունը կատակերգության, դրամայի և ողբերգության միջև:
-Հարգելիս, այն, որ Դուք չգիտեք դրանց տարբերությունը, ինձ համար կատակերգություն է, թատրոնի համար` դրամա, իսկ Ձեզ համար` ողբերգություն։