Mashable.am-ը գրում է.
Հաճախ կանայք պաշտպանում են իրենց տղամարդկանց և մտածում, որ նրանք դիմել են այդ քայլին, քանի որ սիրում են: Սակայն տվյալ կետերը չեն հանդիսանում սիրո ապացույց:
1. Ծեծում է ուրեմն սիրում է
Ամենաանհեթեթ պնդումը, որին շատ կանայք հավատում են: Հակառակը՝ այն տղամարդը, ով բարձրացնում է ձեռքը կնոջ վրա, առաջին հերթին իրավունք չունի տղամարդ կոչվելու, երկրորդ հերթին՝ պետք է նրանից հեռու մնալ և երրորդը՝ նա ձեզ չի սիրում: Եվ կանաք պետք է հիշեն, որ կյանքը մի անգամ է տրվում և մի թողեք, որպեսզի ինչ որ մեկը ձեզ ցավ պատճառի և դուք հանդուրժեք, դուք իրավունք ունեք երջանիկ լինելու:
2. Սեքսով է զբաղվում, ուրեմն սիրում է
Հաճախ տղամարդիկ սեքսով են զբաղվում, բայց դա չի նշանակում, որ սիրում է ձեզ, դա ուղղակի կարող է կարիք լինել և վերջ:
3. Եթե տղամարդը նայում է անկուշտ աչքերով այլ կանանց, ուրեմն պետք չէ հավատալ նմանատիպ տղամարդկանց խոսքերին: