Esem.am-ը գրում է.

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն այս տարի միամսյակը նշել է Հայաստանում, իր խոսքով` հետաքրքիր մի վայրում: Երգչուհուն ուրախացրել է հատկապես այն, որ այս տարի միամսյակի սկիզբը` Մարտի 8-ը, մեծ շուքով է նշվել մեր երկրում: «Այդ օրը փողոցում ծաղիկներ տեսա: Կարծում եմ՝ այս գեղեցիկ տոների միջոցով հայ կինը, ով փոքր-ինչ ավելի հոգսաշատ է, կարող է կտրվել առօրյա հոգսերից»,- նշեց Հռիփսիմեն և պատասխանեց ESem.am-ի բլից հարցերին:

 Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:

- Շատ շնորհավորանքներ եմ ստացել, ինչը շոյում է կնոջը, նաև՝ ծաղիկներ ու տարբեր նվերներ եմ ստացել: Իհարկե, ամուսինս էլ է շնորհավորել ու նվեր տվել, բայց չեմ բացահայտի այն :)

Ըստ Ձեզո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:

- Կնոջ համար լավագույն նվերը գեղեցիկ խոսքերն են, որոնք պետք է ոչ թե միամսյակից միամսյակ հնչեն, այլ կինը միշտ արժանի է լավ խոսքերի, գնահատանքի ու ծաղիկների:

Եթե շնորհավորում եննշանակում է

- Ուշադիր են:

 - Բացի շնորհավորելըտղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:

- Չեմ կարծում, թե հատուկ բաներ պետք է անի: Կարծում եմ՝ ծաղիկներ միշտ կարելի է նվիրել. դրանք շոյում են կնոջը, էլ ավելի կանացի են դարձնում ու գեղեցկացնում: Այնպես որ, կանանց հաճախ պետք է ծաղիկներ նվիրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել