6-11

Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ երեկ Օպերային թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ներկայացրին «Լույս ի լուսոյ» յուրօրինակ նախագիծը՝ դաշնամուրի և երգչախմբի համար: Սուսան Հովհաննիսյանը, ում առաջ մեղքի զգացում ունեմ (երեկ զուգահեռ այս բացառիկ համերգին Նոր Նորքի VI զանգվածի իմ քույրիկի տանը Նազենի կրտսեր Հովհաննիսյանի ծննդյան օրվա խորհուրդն էր տոնվում), կջանա, որ օրագրի ընթերցողը սեղմի հղումն ու կարողանա այս բացառիկ նախագծի մասին կարդալ ավելին… Իսկ ես ու Արմինեն պարտական ենք Տիգրանին, Հարություն Թոփիկյանին ու Նառա Նիկողոսյանին, ով այնքա՜ն պատրաստակամ զիջեց համերգի իր հրավիրատոմսը… Քրոջ վերաբերմունք… Ես ակնածանք ունեմ այս տաղանդավոր երիտասարդ աստղի ու հալալ հանապազօրյա քրտինքով արվեստում-կյանքում իր վաստակը բազմապատկող երգչախմբի նկատմամբ: Կանգնել քեզ նման երախտագետ ծով մարդկանց հետ ու սրտից եկող ծափերով արտահայտել քո ապրումն օրվա. շնորհակալ եմ, որ կաք, որ այսպիսի օր եղավ իմ-մեր կյանքում… Առիթ կլինի, ստեղծենք, բաց չթողնենք՝ Օպերայի դահլիճում այս նախագիծը վայելելու…

Յուրա Գանջալյանը ճշգրիտ է, անկեղծ՝ իր այս հրապարակման մեջ… Այո, միայն միջազգային-մեկ չափում կարող է լինել այսօր մեր հեղինակած մանկավարժության համար. այս չափումով-պահանջով այսօր պիտի հանդես գա յուրաքանչյուր սեբաստացի, ինչպես Հռիփսիմե Առաքելյանն  է իր երրորդ դասարանով ջանում Երևանում ու Թբիլիսիում, ինչպես Մարթա Ասատրյանն է իր դեռահաս պատանեկան-ակումբային նոր միաձուլմամբ հանրակրթական-բնապահպանական ճակատի առաջին գծերը նվաճում… ամենուր՝ Հայաստանով մեկ, հիմա էլ՝ Վրաստանում: Իհարկե: Մեզ ինքնավստահության պակասը, ագահության` խիզախության չհասնելը կարող են խանգարել ու… բարեխղճությունը՝ քո ու քո ընկերների 25 և ավելի տարիների ստեղծական աշխատանքի ներկայացման համար… Ես չգիտեմ՝ կրթական փոխանակումների 2015-ի աշխարհագրությունն ու «TripAdvisor-ի տարբերակով տուրիստական 25 ուղղությունները», Նառա Նիկողոսյան ջան, ինչպես կխաչվեն, բայց գիտեմ, որ էժան ճամփորդելուն կօգնի մեր մանկավարժության տարածումը…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել