Impoqrik.am-ը գրում է.

Կռացեք դեպի փոքրիկը և արտասանեք բառեր շչական տառերով՝ դրանք շեշտադրելով, օրինակ՝  չըխկ, շրըխկ, շրշյուն, սոսենի և այլն:   Փոքրիկը բարձր կծիծաղի և կսկսի նայել Ձեզ  այն սպասելիքով, որ Դուք կրկնեք հնարքը և նա կրկին ծիծաղի: Եվ չգիտես ինչու փոքրիկների համար միշտ շատ ավելի ծիծաղելի են օտար լեզվով բառերը: Գուցե արդեն զգում է, որ դրանք օտար  են, տարօրինակ, ուստի նաև  ծիծաղելի: Շշմելու բան է: Ահա և նրան զվարճացնելու միջոց, որն օգտակար է թե հոգեկանի զարգացման, թե խոսքի համար պատասխանատու մկանների զարգացման համար:

Եվս  մի առաջխաղացում փոքրիկի մոտ՝ նա լսում է և նայում: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ նախկինում նա կույր էր կամ խուլ: Նա լսում և տեսնում է ամեն բան, ինչ իր տեսողությանը  կամ լսողությանն է հասնում: Սակայ նա չէր կարող առանձնացնել և կենտրոնանալ միայն իրեն հետաքրքրողի կամ հաճելիի վրա՝ մնացածն անտեսելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել