Բաղադրությունը

Խմորի համար`
3 բաժակ ալյուր
3 հատ ձու
3 բաժակ կաթ
Շաքարավազ 2 ճաշի գդալ
0.5 ճաշի գդալ աղ

Կրեմի համար

0,5 բաժակ շաքարավազ
Դեղնուց 6 հատ
Թթվասեր 1 բաժակ
Կարագ 100 գրամ

Պատրաստման եղանակը

Խմորի բոլոր բաղադրիչները խառնել իրար և թխել նրբաբլիթներ:
Պատրաստել կրեմը: Դեղնուցը խառնել շաքարավազի հետ, կամաց-կամաց ավելացնել թթվասերը և հարել այնքան, մինչև զանգվածը խտանա:
Պատրաստի կրեմը լցնել նրբաբլիթների մեջ և փաթաթել այնպես, ինչպես կցանկանաք Դուք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել