1. Սեքսն օգնում է հաղթահարել ընկճախտը: Սեքսով զբաղվելու ժամանակ իջնում է զարկերակային ճնշումը, և համապատասխանաբար բարձրանում է օրգանիզմի՝ սթրեսի հանդեպ դիմադրողականությունը:
2. Սեքսն ամրապնդում է դիմադրողականությունը: Եթե սեքսով շաբաթական զբաղվել 1-2 անգամ, ապա օրգանիզմում բավական քանակությամբ իմմունոգլոբուլին կարտադրվի, որը կպաշտպանի մրսածությունից և այլ վարակիչ հիվանդություններից:
3. 30 րոպեանոց սեքսի ժամանակ մարդը մոտ 85 կալորիա է կորցնում: Այլ խոսքերով, սեքսը ննջարանում կատարվող լավ վարժություն է, որի ժամանակ կարելի է հաճույք ստանալ:
4. Լավանում է սրտի աշխատանքը: Ուսումնասիրությունները պարզել են, որ շաբաթական երկու անգամ սեքսով զբաղվող մարդիկ երկու անգամ ավելի քիչ են հիվանդանում սրտային հիվանդություններով:
5. Բարձր ինքնագնահատական: Եթե սեքսով զբաղվելիս հաճույք են ստանում, դա դրական է ազդում մարդու ինքնագնահատականի վրա, քանի որ կարևոր է իմանալ, որ ինքը գրավիչ է հակառակ սեռի համար:
6. Զուգընկերների միջև հարաբերությունների հարթում: Սեքսով զբաղվելու ժամանակ բարձրանում է օքսիտոցինի, այսպես կոչված, «երջանկության և սիրո հորմոնի» մակարդակը:
7. Ցավը մեղմում է: Սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ սեքսով չի կարելի զբաղվել գլխացավի, զարկերակային բարձր ճնշման դեպքում, ընդհակառակը՝ այն նույնիսկ խորհուրդ է տրվում:
8. Նվազում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Սեքսով պարբերաբար զբաղվելու դեպքում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազում է 20 անգամ:
9. Ամրանում են կոնքի մկանները: Իսկ կոնքի հատվածում արյան նորմալ շրջանառությունն ապահովում է կանանց ձվարանների և տղամարդկանց շագանակագեղձի առողջությունը:
10. Ամուր և առողջ քուն: Օքսիտոցինի բարձր մակարդակը սեքսից հետո օգնում է արագ քնել:
11. Սեքսն օգնում է հաղթահարել ծերության նախանշանները: Շաբաթական 2-3 անգամ սեքսով զբաղվողները դանդաղ են ծերանում:
12. Եվ վերջապես, դա ուղղակի հաճելի է: Մարդկանց մեծամասնությունը սեքսով զբաղվում է հաճույքի համար: