20327_775917145856153_1156251089601087541_nՕլիմպիական խաղերի առաջին հայ մասնակիցները՝ թեթև ատլետներ Վահրամ Փափազյանը (ձախից, վազք) և Մկրտիչ Մկրյանը (հնգամարտ): 1912թ. Ստոկհոլմում կայացած 5-րդ ամառային օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրությունից մասնակցել են այս երկու հայ մարզիկները (վիկիպեդիայի հղումն անգլերենով՝ ստորև):

Նրանք մեկնում են Ստոկհոլմ հայ համայնքի գումարներով, քանի որ թուրքական կառավարությունը գումար չէր հատկացրել հայ մարզիկներին: Դրամահավաքը կազմակերպվեց բոլոր հայաշատ համայքներում, քանի որ հայերն իրենց պատվի հարցն էին համարում օլիմպիական խաղերին մասնակելը: Բացի դրանից՝ սպորտի հանդեպ 20-րդ դարասկզբին մեծ հետաքրքրություն կար Թուրքիայում, իսկ հայերը լավագույն մարզիկների համբավ ունեին կայսրությունում: Հայերի, հույների ու թուրքերի միջև մշտապես սուր մրցակցություն էր ընթանում համարյա բոլոր մարզաձևերում:

Հետաքրքիր մի փաստ. Ստոկհոլմում պարզում է, որ գլխավոր մարզահրապարկում օլիմպիադայի բոլոր մասնակից երկրների դրոշները ծածանվում են՝ բացի Օսմանյան կայսրության: Թուրքիայի կազմկոմիտեի ներկայացուցիչն աղմուկ է բարձրացնում, բողոքում և պահանջում է վերականգնել արդարությունը: Իսկ շվեդները բացատրում են, որ Օսմանյան կայսրության դրոշն իրենք միտումնավոր չէին կախել՝ ի նշան աջակցության կայսրությունում հալածանքի ենթարկվող հայերի ու հույների, և հատկապես՝ հայերի, որոնք 1909թ. դաժան կոտորածի ենթարկվեցին Ադանայում:

Ռուբեն ՇՈՒԽՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել