Newsline.am-ը գրում է․

ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել  Humvee ամենագնացների առաջին խմբաքանակը: Rosbalt.ru-ն հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, տեղեկացնում է, որ Ուկրաինայի` ԱՄՆ-ից  մեքենաների ստանալու մասին Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը:

Հակաահաբեկչական գործողությունների խոսնակ Անդրեյ Լիսենկոյին ասել է, որ մեքենաների առաջին խմբաքանակը բաղկացած է լինելու տասը կտորից.«Ուկրաինան ԱՄՆ-ից պետք է ստանա 230 զրահապատ տրանսպորտային միջոցներ»,-ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջին խմբաքանակում կլինեն ոչ մեծ Raven անօդաչու թռչող սարքեր, 30 զրահապատ ամենագնաց մեքենա և 200 սովորական արտաճանապարհային մեքենա։

Բացի այդ Վաշինգտոնը մտադիր է Ուկրաինա ուղարկել կապի միջոցներ և հակահրետանային ռադաներ: Լրացուցիչ օգնության արժեքը գնահատվում է 75 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել