Այս տարի իրանցի զբոսաշրջիկների թիվը շատ ավելի փոքր է անցած մի քանի տարիների ընթացքում մեր երկիր ժամանածների թվից: Իհարկե պատճառները շատ են` համակարգված մոտեցման իսպառ բացակայություն, թերի ենթակառուցվածքներ և այլն և այլն: Մի զգալի հատվածն այսօր նախընտրում է հարևան Վրաստանը որպես հանգստավայր: Մեկ ուրիշ խնդիր էլ գոյություն ունի` հայերի մի ստվար զանգվածի անբարյացկամ վերաբերմունքն օտարների նկատմամբ: Երևի շատերն ուրախ են, որ «կեղտոտ պարսիկներ» էլ տենց շատ չեն Երևանի փողոցներում: Հասկանալի է, որ եկողների մեջ անհաջող մարդիկ շատ կան, է որտե՞ղ չկան: Նույն Եգիպտոսում կամ Թուրքիայում լիքը ռուս ու խախոլ կա, ով իրանց լավ չեն պահում, հարբում են ու կռիվ անում: Բայց էդ երկրներում նենց չեն անում, որ տուրիստների հոսքը քչանա: Վերջին հաշվով գոյություն ունի ոստիկանություն, մարդը խախտում է հասարակական կարգը, բռնում են, տանում: Հետո դժգոհում ենք, թե Ռուսաստանում ինչի են մեզ վատ վերաբերվում: Գնացեք մի անգամ Մոսկվայի ռեյսի ժողովրդին տեսեք ու ամաչեք` անթրաշ, կեղտոտ, զզվելի հոտով, անդուր շուխուռ անող: Այ դրանից հետո նոր դատողություններ արեք պարսիկների մասին: Մեկ էլ մեռանք ասելով, որ պարսկական ազերիներ կամ թուրքեր չկան, դրանք Իրանի Ատրպատական նահանգի բնակիչներ են, որոնք պատմական պայմանների բերումով դարձել են թյուրքախոս ու որևէ կապ չունեն Ադրբեջանի հանրապետության բնակիչների հետ: Թե չէ պլինտուսի մակարդակի դատողությոններն արդեն զզվացնում են: Մեկին քննադատելուց առաջ մի հատ ձեզ նայեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203823316452621?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել