Replik.am-ը գրում է.
Սա թուլացնող, հանգստացնող մերսում է, որն ավելի լավ անդրադառնում է սեքսուալ հարաբերությունների վրա: Բարեհաջող մերսում կատարելու համար անհրաժեշտ է մի քանի պայման.
Առաջին հերթին վստահություն այն հարցում, որ ձեզ ոչ ոք չի խանգարում:
Երկրորդ՝ տաք սենյակ: Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես 24 աստիճան: Բանն այն է, որ պառկած մարդը արագ է մրսում և մկանները լարվում են:
Երրորդ` որտեղ մերսում կատարել. Դրա համար տեղը լայն, բայց չպետք է շատ փափուկ լինի: Լավ կլինի մերսումը հատակին կատարել, քանի որ այն ամուր է և զուգընկերոջ շուրջը պտտվելու լայն հնարավորություն է տալիս: Կարելի է պառկել գորգին:
Այնուամենայնիվ, մերսումը կարելի է կատարել միայն այն դեպքում, եթե զուգընկերոջը տհաճ չէ: Որպեսզի վնաս չտաք, պիտի համոզված լինեք, որ ձեր զուգընկերը առողջ է: Յուղը կամ քսուքը շատ անհրաժեշտ են, քանի որ մարմնի վրայով ձեռքերի շարժումը բավական հեշտացնում են: Իրական զգայական կամ թուլացնող մերսումը միայն փափուկ սահելու դեպքում է հնարավոր: Որի համար անհրաժեշտ է յուղի ընտրություն, որը պետք է լինի ձեռքերի մեջ տաքացված:



