Mashable.am-ը գրում է.
Բոլոր աղջիկները ցանկանում են ունենալ երկար, փարթամ թարթիչներ: Ահա մի քանի էֆֆեկտիվ միջոցներ:
1. Ձիթապտղի յուղ
Քսել բամբակի վրա մի քիչ ձիթապտղի յուղ և սրբել թարթիչները: Նաև կարող եք բամբակը թողնել աչքերին մի քանի րոպեով:
2. Հնդյուղ(касторовое масло)
Այն ամենաարդյունավետ միջոցն է թարթիչներին փարթամություն հաղորդելու համար: Այն քսել թարթիչներին և այդպես թողնել ամբողջ գիշերվա ընթացքում, ի դեպ հնդյուղը օգտակար է նաև հոնքերի համար:
3. Կոկտեյլ նարնջից, պնդուկից և գազարից
Վերցնել 6 հատ գազար, 4 հատ կեղևազրկված նարինջ, 1 ճաշի գդալ մանրեցված պնդուկ և 2 ճաշի գդալ պերգա՝ ծաղիկների փոշի, որը կարող եք գնել մեղր վաճառողներից: Բլենդերով խառնել բաղադրիչները: Խմել այն ամեն առավոտ 2 ամսվա ընթացքում:
4. Վիտամին Ց
Նաև շատ լավ է ոսկրերի, մազերի, թարթիչների համար վիտամին Ց օգտագործումը: Այն պարունակում է կիվիի, նարնջի, կիտրոնի, ելակի և այլ մրգերի մեջ: