Գիտեք, սիրելի ընկերներ, հատկապես ինչն է բարկացնում, որ այսքան բարձրաձայնելուց, հետևողականություն դրսևորելուց հետո, այդքան ՀԿ-ների ձեռնարկումներից հետո, անգամ միջազգային կոնվենցիան վավերացնելուց հետո մեր պետ. այրերն իրենց այնպես են դրսևորում, կարծես թքած ունեն, կարծես նման մարդիկ մեր հասրակաությունում չկան և կամ տեղ չունեն: Այսքան լայնածավալ շինարարություն է արվում, որևէ մեկը հաշվի է առնում պարտադիր կարգը, որ այն մատչելի պետք է լինի նաև հաշմանդամություն ունեցող մարդուն: Ինչու պետք է ես, իմ ընտանիքի հետ ամեն անգամ բախվեմ այն խնդրին, որ անգամ ամուսնուս հետ երեխային զբոսայգի տանելը, կամ որևէ ժամանցի կամ մշակութային օջախից օգտվելը մեեեեեեեեծ պատմություն է դառնալու: Ինչու պետք է ամեն անգամ ստիպված լինենք օգնություն խնդրել, ինչու պետք է ամեն անգամ ես միայնակ այս կամ այն տեղը գնամ, ինչու, սա որ թիվն է???????? Մի թեքահարթակն ինչ է, լայն դռները, վերելակը,... որ չեն ապահովում: Մեզ մեր մտերիմները հաճախ ասում են, թողեք գնացեք, բա ձեզ պետք է, թե ձեր տեղը եվրոպաներն են... Եվ անգամ այս պարագայում դեռևս այստեղ ենք ու շարունակում ենք պայքարել, բայց չէ որ սա պայքարի բան էլ չէր, ամոթ էլ է: Իսկապես ամոթ է:
Ամուսինս ԱԺ-ում է աշխատում, գիտեք ամեն Աստծո օր նա որքան խոչընդոտներ է ստիպված հաղթահարել մինչև հասնի իր աշխատասենյակ: Անգամ վերջին շքեղ վերանորոգում անելիս մոռացան հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց անհրաժեշտությունները: Եվ դա օրենսդիրն է, այլևս ումից ինչ պահանջենք:
Հ.Գ. Ու լսեք, խսքս ուղղված է մարդկանց, ովքեր որոշ կայքերից են տեղեկանում իմ գրառումներին, չփորձեք ինձ հանդիմանել և ինձ ինչ որ բաներում մեղադրել, դուք դրա բարոյական իրավունքը չունեք:
Իսկ այն հարցը, թե արդյոք ես կհետաքրքրվեի հաշմանդամ մարդկանցով, եթե..., ապա ասեմ, իմացած եղեք, դեռևս 2000-ականներից եմ այս խնդրով ոչ միայն հետաքրքրված, այլև մշտապես բարձրաձայնել եմ, նյութերով հանդես եկել, հեռուստառադիո եթերներ կազմակերպել, ինչպես նաև որպես կամավոր հանդես եկել, այնպես որ եկեք լռեք մարդիկ, ովքեր տեղյակ չլինելով իմ գործունեությունից և իմ ով լինելուց, անբովանդակ ու մերկապարանոց բաներ են այստեղ այնտեղ գրում, միայն նրա համար, որ ինձ վիրավորած լինեն: Բավ է, ձեր այժմրոպեական չնչին կրքերն ու նախանձը, չուզողությունն ու մանրահոգությունը մի պահ մոռացեք և հասկացեք, որ այն, ինչ ես այսօր համեստաբար պահանջում եմ, միայն իմ ընտանիքի և ամուսնու համար չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել