Շատերը սխալմամբ կարծում են, որ ալկոհոլն ու սեքսը ձեռք ձեռքի տված են քայլում, մինչդեռ դա այդքան էլ այդպես չէ։ Ասեմ ավելին, դա ընդհանրապես այդպես չէ, եթե ալկոհոլը չարաշահում ես։ Սա առավել քան ճիշտ է տղաների համար ու մասամբ նաև աղջիկների համար։ Չծավալվեմ սեռերի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների մեջ, ուղղակի ասեմ, որ ես հնարավորինս քիչ եմ խմում, եթե սեքս է նշմարվում։ Չգիտեմ, թե որքանով է ճիշտ ասել «ափսոս» բառը, բայց ափսոս, որ այսպիսի նրբություններից տեղյակ չէին երկու նորաթուխ նիմֆոմանուհի քույրիկները, սակայն առաջ չանցնեմ, պատմեմ հերթականությամբ…
Երեկո էր, փաբը լիքն էր մարդկանցով, ու բավականին ակտիվ ռեժիմով աշխատում էի, երբ ներս մտավ մի նանար ու տեսնելով, որ ազատ սեղան չկա, նստեց բարի առջև։
– ՊրիվՅե՜տ, – մենակ Երևանում հանդիպող գլամուրային տոնով մռլտաց նա։
– Բարև, – ժպտացի ես ու հարցական նայեցի վրան։
– Ինձ մի հատ կոկտեյլ կառաջարկե՞ս, տեսնեմ՝ ինչ ճաշակ ունես։
– Կոկտեյլի հետ հո չե՞մ ամուսնանալու, որ իմ ճաշակն իմանաք, – կատակեցի ես։
– «Դու»-ով խոսա էլի հետս, ես անհարմար եմ զգում, երբ սիրուն տղաները հետս «Դուք»-ով են խոսում։
– Хорошо, тогда я те сделаю… не против Лонг Айленда?
– Օհո, փաստորեն արդեն հուսադրող ա։
– Ի՞նչը, – զարմացա ես։
– Շաբլոն տղերքից չես ու միանգամից Մոխիտո չառաջարկեցիր, – ծիծաղեց նա։
Ակնհայտ էր, որ այս նանարը ոչ այնքան կոկտեյլի համար ա եկել, այլ իր մի տեղին արկածներ փնտրելու։ Վատը չէր։ Կառե կտրած սև մազեր, հայկական աչքեր, սարքած քիթ, սպորտային կազմվածք ու քեժուալ, բայց սեքսուալ էր հագնված։ Կես վայրկյան գնահատող հայացքից հետո որոշեցի լծվել խաղին։
– Ну не стану скромничать, во истину я не шаблонный, я куда хуже, – աչքով տվեցի նրան։
– Յա՜, փաստորեն վախենա՞մ քեզնից։
– Ну если тебя пугают незнакомцы…, – մտահոգ ու լուրջ տեսքով ասացի ես։
– ՅիշՕ կակ, – պրովոկացիոն ու գնահատող հայացքով ինձ նայելով՝ ասաց նա։
– Ну тогда вопрос решаемый, меня зовут Артур, но красивые леди могут звать меня просто Арт, – նրա կոկտեյլը հանձնելով՝ ասացի ես։
– Ես Մերին եմ։
– Ну тогда проблема решена, теперь тебе незачем меня бояться.
– Բա եթե չվախենամ, ի՞նչ անեմ։
– Դե եթե իմ խորհուրդն ես հարցնում, նույնը, ինչ պետք է անեն բոլոր բռնաբարվող կանայք…, – ասացի ես լուրջ դեմքով ու թույլ չտալով, որ նա բան ասի, շարունակեցի, – Расслабься и получай удовольствие.
Նա ծիծաղեց, կատակը դուրն եկավ, ու այդպես զրուցեցինք մի որոշ ժամանակ, մինչև հաճախորդների հոսքն ավելացավ։ Տեսնելով, որ խառն եմ, նա առաջարկեց ֆեյսբուքով գտնել ինձ ու, իմանալով, որ սոցիալական ցանցերում չկամ, հեռախոսիս համարը վերցրեց։
Մի քանի օր անցավ, ու նա չէր զանգում։ Անկեղծ ասած, այնպես էլ չէր, որ տրամադրված սպասում էի, և հերթական երեկոներից մեկի ընթացքում, երբ ես աշխատանքի չէի, բայց փաբ էի մտել՝ գործնական ինչ-որ հարցեր քննարկելու համար, անսպասելիորեն տեսա, որ Մերին մտավ փաբ մեկ այլ աղջկա հետ։ Ջերմ բարևեց ինձ ու, իմանալով, որ այդ օրը չեմ աշխատում, ուրախությամբ առաջարկեց միանալ իրենց, դե а я что, իհարկե համաձայնեցի։
Հաճելի ու ուրախ կոկտեյլային երեկո ստացվեց։ Պարզվեց, որ մյուս աղջիկն էլ քույրն էր։ Էլի բավականին բարետես աղջիկ էր, բայց երկու քույրերին էլ մեկ բան էր միավորում՝ темная лошадка էին… Բավականին մեծ քանակությամբ տարատեսակ կոկտեյլներ սպառելուց հետո որոշեցինք փոխել մեր լոկացիան։ Սա ոչ այնքան նրանից էր, որ տեղներս լավ չէր, որքան նրա համար, որ հարմար պատրվակ լիներ առանձնանալու համար։
Մերիին ինչ-որ բան բացատրել պետք չէր, մի քիչ զբոսնելուց հետո նա ինձ համար գրեթե աննկատ քույրիկին տուն ճանապարհ դրեց, ու զավեշտալին այն էր, որ քույրիկն ակնհայտորեն դեմ էր տուն գնալուն, բայց բառացիորեն վայրկյաններ տևած թեթևակի լարվածությունից հետո Նաիրան հաջողություն մաղթեց մեզ, նստեց տաքսին ու հեռացավ։
– Ну так что, мадмуазель? Продолжим коктейльные возлияния или как?
– Հայերեն խոսա էլի՜, ի՞նչ ես քեզ դրել խոպանչու տեղ։
– Լավ-լավ, ծեծել չկա… Շարունակե՞նք։
– Շարունակենք իհարկե, բայց խմել էլ չեմ ուզում։
– Ես էլ չեմ ուզում, որ էլ խմես, թե չէ բան չես հիշելու։
– Օ՜, ինչ-որ հիշարժան բա՞ն է ինձ սպասում էսօր։
– Հա, քեզ հիշարժան թեյ եմ ուզում առաջարկել։
– Մենակ թե՞յ, – խորամանկ ժպտաց։
– Կարամ ավելուկով ճաշ էլ տամ, – լուրջ-լուրջ պատասխանեցի ես, ու մի վայրկյան հետո ծիծաղելով ուղևորվեցինք իմ վարձակալած բնակարան։
Թեյախմությունը տևեց կարճ, իսկ գիշերը՝ երկար ու բուռն։ Այն աստիճան, որ հաջորդ օրը ես զանգեցի ու տեղեկացրեցի, որ աշխատանքի դուրս չեմ գալու։ Մերին լավն էր…
Մի քանի օր անց ես էլի իմ բարի առջև գործ էի անում, երբ փաբ մտավ Նաիրան՝ Մերիի քույրը, մի պահ որոնող հայացքով նայեց բարին, գտավ ինձ ու ուրախ-զվարթ զբաղեցրեց դիրքը։
– Բարև, ո՞նց ես, – զվարթ ասաց նա։
– Обыденно, сама как?
– Լյա՜վ եմ։ Զբաղվա՞ծ ես։
– Չէ, по крайней мере, клиенты не ломяться, как ты сама это видешь, – պատասխանեցի ես՝ արդեն հստակ պատկերացնելով, թե ինչով է այս ամենն ավարտվելու, – ինչ-որ բան կուզե՞ս։
– Հա, էլի կոկտեյլային փարթի եմ ուզում։
– Բայց էսօր առանց ինձ։ На работе не пью, – զգուշացրեցի նրան։
– Ոչինչ, ես համ կխմեմ, համ էլ կխոսացնեմ քեզ…
Փաստորեն, ես ճիշտ էլ կռահել էի թե՛ նրա այցի նպատակը, թե՛ պատճառը՝ միայնակ գալու։ Նարիան Մերիի քույրն էր, բայց ակնհայտորեն Մերին չէր։ Մերին ավելի ինքնավստահ էր, ավելի իսկական էր, ավելի կանացի էր ու ավելի բնական էր նայվում, նույնիսկ իր հայկական мерка-ներով ու ոչ այնքան ծանր բարքով։ Իսկ Նաիրան… Նաիրան քրոջ վատ որակի կրկնօրինակն էր, ով, չունենալով Մերիի բոլոր պլյուսները, ընդօրինակում ու փորձում էր գերազանցել նրա «մինուսները»։
Արդյունքում, ես մի քանի օրվա տարբերությամբ արտաքնապես բավականին նման քույրերի հետ հայտնվեցի նույնաբովանդակ իրավիճակում, բայց արդեն առաջին րոպեներից տարբերությունները գնալով ավելի ակնառու ու ոչ շահեկան էին դառնում Նաիրայի համար։ Նախ, ի տարբերություն Մերիի, Նաիրան չուներ չափի զգացողություն. ո՛չ խոսքում, ո՛չ վարքում, ոչ էլ անգամ խմելու հարցում։ Արդյունքում, արդեն երկրորդ բաժակից հետո նա բավականին անկաշկանդ փորձում էր հարցուփորձ անել, թե ինչպես եմ անցկացրել գիշերն իր քրոջ հետ, հետո տեսնելով, որ հակված չեմ այդ թեման քննարկելու, անցավ բավականին пошлый կատակների ու намек-ների, իսկ մի ժամ հետո արդեն այնքան էր հարբել, որ առաջարկում էր անցնել բարի իմ կողմն ու «զբաղեցնել ինձ»։
Ես սիրում եմ անկաշկանդ ու ազատ կանանց, բայց չեմ սիրում վուլգարներին։ Վուլգար կնոջից ավելի տգեղ բան մեկ էլ հարբած ու գրգռված վուլգար կինն ա, ուստի ես ունեի իրական խնդիր և բարդ դիլեմա. բավարարել նրա էգոյի ու լիբիդոյի պահանջն ու սիրուն ճամփել, կամ էլ բախվել անկանխատեսելի հետևանքների ու տհաճ տեսարանի աշխատավայրում։ Ես կենսական մի սկզբունք ունեմ. выбирая меньшее из двух зол, я выбираю приятное…
Ու արդեն երկրորդ անգամ Հայաստանում ես հայտնվեցի փաբի զուգարանում՝ առջևս ծնկի եկած стерва-ի հետ…
Նաիրային դրանից հետո էլ չեմ տեսել, Մերիի հետ ոչ պարբերաբար, բայց շփվում եմ։