Բաղադրությունը
Հավի կրծքամիս՝ եփած առանց կաշվի
Ընկույզ 60 գրամ
Կարմիր խաղող 200 գրամ
Նեխուր 2 հատ
Սոուսի համար
Մայոնեզ 100 գրամ
Քացախ 1/2 թեյի գդալ
Մեղր 3 ճաշի գդալ
Կակաչ 1 թեյի գդալ
Աղ, սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել սոուսը. խառնել բոլոր բաղադրիչները սոուսի համար։
2.Մեծ-մեծ կտրել ընկույզը և տապակել թավայի մեջ առանց կարագի, թեթև կրակի վրա, մոտ 5 րոպե (երբեմն խառնելով):
3. Նեխուրը մաքրել և կտրել ոչ մեծ կտորներով: Խաղողը եթե մեծ է, կտրել երկու մասի: Հավը կտրել ոչ մեծ կտորներով:
4.Հավին ավելացնել ընկույզը, խաղողը և նեխուրը, վրան լցնել սոուսը և լավ խառնել: Դնել սառնարան մոտ 1 ժամով:
Բարի ախորժակ :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/706337362828406/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել