Խոսքի ազատություն, մամուլի ազատություն և ազատ կարծիք ու խոսք, ամենևին չի նշանակում՝ոչ հավաստի ինֆորմացիա, հերյուրանք, իրականության խեղաթյուրում, այս կամ այն անձի կամ կուսակցության վիրավորում, սեփական ամբիցիաների ու անձնական հարթության խնդիրների քննարկում և այլն:Խոսքը մեր մամուլի որոշ օրաթերթերի ու կայքերի մասին է, որոնք հստակ քաղաքական կամ անձնական պատվեր են կատարում` վիրավորելով, նվաստացնելով այս կամ այն քաղաքական գործչին կամ հասարակության որևէ հայտնի ֆիգուրի:Այս եզրահանգմանն այսօր եմ եկել, երբ առավոտյան ընթեցրեցի մամուլի մի քանի հոդված և արդեն պարզ հասկացա, որ մեր մամուլը կորցրել է իր վաղեմի մասնագիտական-լրագրողական դեմքը և արդեն ացնել է պատվերի կատարելուն, սեսացիա հրապարակելուն, քաղաքական դիվիդենտներ շահելուն:Երբ ասում ենք, որ Հայաստանը խոսքի ազատության, մամուլի ազատության երկիր է, չի նշանակում, որ ով ինչ ուզի, առանց հիմքերի ու փաստերի, առանց այդ ինֆորմացիայի ճշտման կարող է հրապարակել, կարծում եմ սխալ է:Պետք է օրենսդրական նոր նախաձեռնություններ առ այն, որ նմանատիպ դեպքերում կոնկրետ լրագրողը կամ ԶԼՄ-ը ենթարկվի կամ վարչական կամ քրեական պատասխանատվության, այլապես մեր երկրում մեկ, երկու տարի հետո՝ ի սպառ կվերանան դասական լրագրություն կոչվածը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/417926868263172
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել