Նայում եմ ուրիշ ժողովուրդներին, թե ինչպես են վերաբերվում իրենց ցեղասպանող ժողովուրդներին, ասենք, կարմիր հնդիկներն ամերիկացիներին կամ հրեաները գերմանացիներին ու ընդհակառակը...
Լսում եմ ԼՏՊ-ին, որ քարոզում է լավ վերաբերվել Թուրքիային ու թշնամական դիրքեր չվերցնել Ցեղասպանության պատճառով... Ու, անշուշտ, բարկանում եմ... Նման մտածողներին առաջարկում եմ, որ այս ապրիլին որտեղ մի թուրք տեսնեն, թող գնան, գրկեն ու շնորհակալություն հայտնեն կամ եթե իրենց շրջակայքում թուրք չկա, թող գնան Թուրքիա ու ցույց անեն իշխանության դռների մոտ՝ շնորհակալական խոսքերով ու ներողություն խնդրելով թուրքերից, որ համայն հայությունը չոչնչացավ այդ ցեղասպանությունից...
Ինքս գնացել եմ Թուրքիա, ու ընտանիքով մենք մեզ շատ պաղ, շատ զգաստ, ու քաղաքավարի ենք պահել թուրքերի հանդեպ... Իմ ընտանիքի վարքով հմայված՝ նրանք ափսոսել են իրենց անցյալի համար... Կարծում եմ, այդ պահն է եկել, որ թուրքն ափսոսա իր անցյալի համար, հայի այսօրվա բարձր մշակույթով, հստակ քաղաքակիրթ վարքով, գիտակցությամբ ու մշակույթով.. Ապրիլին, հուսով եմ, կփայլի Երևանը մաքրության մեջ, մարդասիրության մեջ, հոգատարությամբ ու քաղաքավարությամբ՝ հանդեպ ՄԱՐԴԸ, ու փորձենք մի քիչ պաղ սրտով ու նոր վարքով, նոր կուլտուրայով դիմավորել Հարյուրամյակը...
Ադրբեջանի սահմանին որպես հակադարձ պետք է օգտագործվի ամենազորավոր հակահարվածները թշնամուն, ոչ մի վախի նշույլ ու ոչ մի խիղճ ու բարություն թշնամու հանդեպ.... Իսկ աշխարհին ես ցույց կտամ իմ ամենալավ դեմքը, քաղաքակիրթ ու մաքուր հայրենիքը: