Կոչ Հայաստանի տարիքավոր տեխնիկական մտավորականությանը:
Սիրելի կոլլեգաներ, նայելով ետ՝ մեր վերջին 21 տարիների վայրեջքին, մի բան է աչքի զարնում:
Պատահական մարդկանց ու հանցագործների կողմից մեր երկրի կործանումն իրացվեց նաև մեր՝ տեխնիկական մասնագետների կողմնակի դիտորդի կեցվածքի պատճառով:
88-ից, երբ սկսվեց տեխնիկական -տնտեսական -տնտեսագիտական անգրագիտության խրխճանքը, մենք ապշահար նայում ենք նորօրյա անգրագետներին, մտածելով, թե մի գուցե իրենք գիտեն մի բան, որը մենք չգիտենք: Մտածում էինք, թե միգուցե ջերմուկով երկիր պահել խոստացողը ոչ թե անգրագետ է, այլ հայրենասեր, որը մի քիչ ուռճացնում է, բայց թշնամի չէ:
Այսօր արդեն, երբ ժողովրդի կեսը լքել է երկիրը և մեր՝ Հայաստանում մնացած հատվածը անհույս իր մնացորդ կյանքին է նայում որպես անխուսափելի պատիժ, ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք վրեժ լուծել մեզ ստորացնող, մեզ անարգած ու անարգող անգրագետ ու անբարո տականքից` անկախ նրա հռչակված հրապարակային կեղծ արժեքներից ու գրաված դիրքից:
Մեզ առաջնորդող բոլոր գործիչները տգետ, անպիտան ու անգրագետ ելուզակներ դուրս եկան:
Մենք իմաստալից կդարձնենք մեր մնացած օրերը` միայն ու միայն այդ մարդկանց իրենց հասանելիք անարգանքը և պարսավանքը հրապարակավ տեղ հասցնելով:
Քննարկեք դրանց որպես մասնագետներ և հրապարակավ ասեք, թե ինչ եք մտածում նրանց հին ու նոր արածների մասին որպես մասնագետներ: Փորձեք դիմակազերծել նրանց որպես տհասների, անկիրթների, ժամանակակից գիտությունից, արժեքներից ու գիտելիքներից անվերջ հեռու սրիկաների, պատեհապաշտների, որոնք շատ լավ տեղյակ լինելով իրենց ոչնչությանը, հանձն առան երկիր կառավարելու և այն կերծանելու:
Դպրոցական տարիներին բնագիտական առարկաներից թույլիկներին մենք համարում էինք որպես կիսատ պռատ մարդկանց: Նայեք թե վերջին 24 տարիներին ովքեր մեզ ղեկավարեցին- այդ կիսատ պռատները: ԵՎ հենց նրանք էին, որ որպես իրենց թույլիկության պաշտպաններ վերցրին քրեական տականքին ու հետագայում էլ լրիվ նրանց զիջելով կառավարումը, երկիրն ու մարդկանց դարձրին նրանց պատանդները:
Մի լռեք այլևս ու մի հավատացեք որևէ հումանիտար կրթության առաջնորդի: Շատ քիչ բացառություններով, դրանք դրսևորեցին իրենց որպես տգետների՝ թե կառավարման հարցերում և թե որպես ընդդիմադիրների:
Անողոք եղեք այդ շերտի հանդեպ, նրանք այլևս իրավունք չունեն քաղաքական դաշտում մնալու: Հայաստանին տեխնոկրատներ են անհրաժեշտ, ովքեր չեն հանդուրժում կեղծիքը, ովքեր հասկանում են գործ անելու մեթոդաբանությունները՝ սկսած արտադրականից, վերջացրած քաղաքականով:
Մի լռեք, Ձեր մարդկային, մասնագիտական, քաղաքական ասելիքն ասեք, տեղ հասցրեք կողքինին, հարևանին, բարեկամին, լակոտին ու տականքին:
Չի կարելի պարտվել ոչնչություներին և մնալ լլկեցված:
Ձայն հանեք, գոռացեք, ՁԵզ անարգողի երեսին թքեք ու մի հանդուրժեք այն, ինչին Դուք արժանի չեք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ara.arutunyan/posts/427141300678278
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել