Ըստ հետիոտնային անցումների հատման օրենքի՝ կարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո վարորդը պետք է հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը: Դա բոլոր վարորդներն էլ պարտավոր են իմանալու: Խնդիրն այլ է, երբ հետիոտներն են խախտում օրենքը, ո՛չ միայն վտանգելով իրենց կյանքը, այլ նաև վթարային իրավիճակ ստեղծելով մյուս մեքենաների համար: Որքան էլ, որ հեռուստատեսությամբ անընդհատ տեղեկացնում են հետիոտներին, որ պետք է անցել միայն անցումներից, ոստիկանությունն էլ ամեն կերպ աշխատում է ապահովել հետիոտնի անվտանգությունը, սակայն այդ ամենը մեկ է մեր ազգի որոշ ներկայացուցիչների համար: Այսօր ականատեսը եղա մի իրավիճակի, որի կողքով անհնար էր շրջանցելը: Բոլորս էլ տեղյակ ենք, թե կենտրոնում երեկոյան ժամերին ճանապարհները ինչպիսի ծանրաբեռնված են լինում: Կենտրոնում մի քաղաքացուհի փորձում էր անցնել փողոցը հետիոտնի համար չնշված վայրից: Եվ այդ պահին մի մեքենա հազիվ կարողանում է արգելակել, քանի որ տվյալ վայրում նշված արագությունը չէր գերազանցել: Ստեղծված վթարային իրավիճակը հերիք չէր, ներեղություն խնդրելու փոխարեն «բարեհամբույր» քաղաքացուհին սկսեց բարձրաձայնել.
- Թե դուք չեք տեսնում, թե կույր եք, որ մարդ է անցնում, բարի եղեք կանգնեք...
Նման իրավիճակները մեր պես պատմություն ունեցող ազգին սազական չեն: Չմոռանանք, որ մեր կողքին ապրում են այլազգի ներկայացուցիչներ:
Ուզում եմ , որ բոլորս համախմբված լինենք, դիմացինին հարգենք և մի փոքր էլ օրենքներին ենթարկվենք, անկախ նրանից, թե որ խավին ենք պատկանում: