Որոշ պատգամավորների՝ խորհրդարանում գռեհիկ պահվածքից հետո թվում էր` ինձ այլևս ոչինչ չի զարմացնի, բայց մարդկային ստորություն, շրիշակից էլ ցածր մակարդակ պետք է ունենա մարդ, որ նստի ու քննարկի, թե ով ինչպես է սգում իր վիշտը: Ամո՛թ է, մարդի՛կ, ուշքի՛ եկեք, Կարեն Ջանիբեկյանի դին դեռ հողին չհանձնած՝ ի՜նչ եք կորցրել, ի՜նչ եք ման գալիս: Կամ վշտակցեք Ջանիբեկյաններին, կամ լռեք: Բայց ոչ ոք իրավունք չունի հորը կորցրած զավակին մեղադրել, խորհուրդ տալ կամ քննադատել, թե ինչպես սգա ծնողի մահը: Ո՞ւր էիք, երբ Կարեն Ջանիբեկյանը ցավից տառապում ու տանջվում էր, հավատացեք, ես և դուք նրա կողքին չենք եղել, այլ նրա հարազատներն են եղել... Այնպես որ, զուսպ եղեք ձեր արտահայտությունների մեջ գոնե ողբերգության ժամանակ: Ամաչում եմ, որ այս լուսավոր դարում տգիտությունն է թագավորում: Ի վերջո, ոչ ոք ապահովագրված չէ, վաղն էլ դուք եք բախվելու հարազատին կորցնելու ցավի հետ ու հենց այդ ժամանակ ձեր ամեն արտահայտած բառն ինքներդ կուլ կտաք, երբ այս «սրտացավ» հանրությունը հանրային քննարկման կդնի ձեր ողբն ու կսկսի անմոռաց լայքեր հավաքել` մոռանալով ձեր վիշտը: Այդ ժամանակ շատ կուզեմ տեսնել ձեր դեմքը, եթե, իհարկե, այդ դեմքին դեռ մի նշույլ նամուս մնացած լինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/826293344110966?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել