Երբեմն-երբեմն հետևում եմ մեր ԱԺ-ի աշխատանքներին, երբեմն, քանզի շատ հաճախ դրանք ավելի շատ կոմեդի-կլաբ են հիշեցնում, մինչդեռ իրական պետություն ունենալու դեպքում, ազգային պետականության բարձր չափանիշներ ունենալու դեպքում այն կլիներ ազգային մտքի իրավական հարթակ։ Հետևում եմ, թե ինչպես են ինչ-ինչ նախագծեր քննարկվում և թե ինչպիսի լրջությամբ են իրենց արածին վերաբերվում մերօրյա պատգամավորները։ Փաստորեն, տիկնայք և պարոնայք, դուք իսկապես լուրջ ինքնախաբեության մեջ եք գտնվում և իսկապես հավատում եք, որ այսօրվա ԱԺ-ի որևէ նախագիծ կամ օրինագիծ ազգային-քաղաքական կշիռ կարող է ունենալ: Նմանօրինակ վերաբերմունքը լեգիտիմացնում է բոլոր այն անգրագետ պատգամավորների իրավական կարգավիճակը, ովքեր ընտրակաշառքների միջոցով տեղ են զբաղեցնում այսօրվա ԱԺ-ում և հայհոյանքներից ու անգիտակցաբար կոճակ սեղմելուց բացի՝ այլ գործառույթ չունեն։ Այդօրինակ լուրջ վերաբերմունքն այսօրվա ԱԺ-ի պայմաններում մի բանի մասին է խոսում, որ բոլոր քիչ թե շատ նորմալ պատգամավորներն ընդունում են և ԱԺ-ում դերակատարություն են հաղորդում անգրագետների այն կույտին, ովքեր վեր են ընկած իրենց կողքին։ Ոչ թե պիտի լրջացնեք իրավիճակը, այլ մաքրեք ԱԺ-ը դրանցից. միայն այդ դեպքում ձեր կարգավիճակն այլ կլինի և կստիպի լայն հասարակությանը լուրջ մոտենալ ԱԺ-ին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/371333343050275?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել