IMG_0981ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունեց Օքսֆամ բրիտանական բարեգործական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանին և սիրիահայ փախստականների աջակցության ծրագրի պատասխանատու Մարգարիտա Հակոբջանյանին:

Հյուրերը նախարարին տեղեկացրեցին, որ Օքսֆամի հայաստանյան մասնաճյուղը ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ համագործակցությամբ ստանձնել է իրականացնել նոր ծրագիր՝ կապված Հայաստանում գտնվող սիրիահայերի հետ: Ծրագիրը նախատեսում է 250 հազ դոլարի սահմանում աջակցել շուրջ 200 սիրիահայի՝ վճարելու բնակարանների վարձը, ըստ որում, 160 հազ դոլարը դրամադրում է Օքսֆամը, իսկ 90 հազ դոլարը՝ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը:

Նախարարը գոհունակություն հայտնեց ծրագրի վերաբերյալ և առաջարկեց առավել արդյունավետություն ապահովելու նպատակով այն ներկայացնել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստում: Հանդիպման ընթացքում քննակվեցին սիրիահայերի խնդիրների շուրջ համագործակցությունը սերտացնելու այլ հնարավորություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել