devushkaFact.am-ը գրում է․

Պարզվում է, որ մեր նախընտրած ծաղիկը շատ բան կարող է ասել մեր բնավորության մասին:

  1. Արևածաղիկ: Այս ծաղիկները նախընտրող մարդը հավատարիմ է այն ամենին, ինչի հետ կապված է իր կյանքը: Սա վերաբերվում է սիրուն, ընկերությանը և անգամ հետաքրքրություններին: Այս ծաղիկը սիրող անձը սիրում է զվարճանքներ և նա իսկապես դրանցից գլուխ է հանում: Այս մարդկանց շարքում հաճախ հանդիպում են կարիերիստներ և շատ նպատակասլաց մարդիկ:
  2. Լիլիա: Այս մարդիկ բացարձակ զուրկ են ինքնաքննադատությունից: Նրանք շատ ինքնավստահ են: Իրենց լավագույնն են համարում ամեն ինչում, նրանք թագավորներ ու թագուհիներ են: Սիրում են արվեստն ու դրա հետ կապված ամեն ինչ: Շատ լավ ընկալում են մյուսների տրամադրությունն ու էմոցիաները: Այս մարդկանց շարքում շատ են հանդիպում սուտասաններ: Սիրում են թանկ զարդեղեն և շքեղ հագուստ:
  3. Կակաչ: Լիլիաների հետ նման են իրենց բարձր ինքնագնահատակով, սակայն մյուս հարցերում ուղիղ հակառակն են: Տարբերվում են հավատարմությամբ և հաստատունությամբ: Ճկուն են և նրբազգաց: Վստահելի ընկերներ և ամուսիններ են: Հանգիստ են տանում կյանքի բոլոր դժվարություններն ու երազում են իդեալական աշխարհի մասին:
  4. Երիցուկ: Միշտ հասնում են իրենց նպատակներին: Շատ համառ են և կանգ չեն առնում ոչ մի դժվարության առջև: Եթե սիրում են` մինչև կյանքի վերջ, եթե չէ` ուրեմն անիմաստ է սպասելը: Նրանք երբեք խոսքի տակ չեն մնում:
  5. Պիոն: Ահա թե ով է իրականում հակասական ամեն ինչում: Հաճախ նրանք բազում չիրականացված երազանքներ ունեն, քանի որ ուզում են ամեն ինչ ու միանգամից, իսկ ահա դրանց հասնելու համար ոչինչ չեն ուզում կամ չեն կարողանում անել:
  6. Վարդ: Կարողանում են ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ: Շատ փառասեր են և իրենց նպատակներին հասնում են հնարավոր բոլոր մեթոդներով: Գիտեն սիրել: Նրանց կամքի ուժը շատ է զարգացած, այս մարդիկ ինչ-որ մի ոլորտում իրենց շատ վառ արտահայտում են: Բավականին հպարտ են:
  7. Քրիզանթեմ: Ճիշտն ասած ձանձրալի մարդիկ են: Մշտապես փորփրում են իրենց ներաշխարհը, իրենք իրենց անդադար հարցեր են տալիս: Այդ հարցերով տանջում են նաև մյուսներին: Երբեմն նրանք շատ դժվարությամբ են ուրիշների հետ լեզու գտնում:
  8. Եղրևանի: Որոշ չափով նման են քրիզանթեմներին, սակայն այն տարբերությամբ, որ այս մարդիկ չափազանց ցածր ինքնագնահատական ունեն: Շատ վախկոտ մարդիկ են: Նրբաճաշակ են, սիրում են բնությունն ու դրա հետ կապված ամեն ինչ:
  9. Մանուշակ: Այս մարդիկ պատկանում են մելամաղձոտների շարքին: Նրանց մեջ շատ են վատատեսները: Նրանց հայացքը հաճախ ուղղված է դեպի անցյալը: Նրանք խորասուզված են իրենց ներաշխարհում, անհանգիստ են: Սիրած էակին նույնացնում են իրենց իդեալի հետ: Ռոմանտիկ են և զգացմունքային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել