Interpress.am-ը գրում է.

Վլադիմիր Պուտինի տասնօրյա անհետացման հետ կապված շշուկները ընդգրկում էին ծիծաղելիից մինչև խոշորագույն բամբասանքներ: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զբաղված էր շշուկներ տարածելով, որ ռուսական առաջնորդը հիվանդ էր՝ դրանով ժխտելով Կրեմլում իշխանության համար պայքարն ու այն պնդումները, որ նախագահը բացակայում էր իր նոր  զավակի ծնունդը տեսնելու համար:

Երբ երկուշաբթի օրը Պուտինը վերջապես հայտնվեց, նա ազատվեց իր անհետացման հետ կապված բոլոր հարցերից՝ ընդամենը նշելով, որ «առանց բամբասանքների կյանքը ձանձրալի կլիներ»: Հավանաբար երբեք չենք իմանա, թե Պուտինը որտեղ է եղել այդ 10 օրը, չնայած նրա գունատությունը վկայում է թեթև հիվանդության մասին: Հաշվի առնելով Կրեմլի՝ Պուտինի անձնական կյանքի մասին տեղեկություններ տրամադրելու շարունակական անպատրաստակամությանը, դա կարող է լինել ոչ այլ ինչ, քան գրիպ:

Սակայն արժե հարցնել, թե Պուտինի անհետանալն ինչո՞ւ ԶԼՄ-ների շրջանում նման իրարանցում առաջացրեց: Ռուսական քաղաքական համակարգում Պուտինի կենտրոնական դերը այնքան է ընդունված, որ նա երկրի ներսում ընկալվում է որպես ռուսական արտաքին քաղաքականությունը ներկայացնող հիմնական կերպար: Հետևաբար նրա անհետացումը կարող էր Ռուսաստանում քաոսային իրավիճակ ծնել:

Անշուշտ, Պուտինն այսօր և՛ անձնական, և՛ իշխանական առումով ռուսական քաղաքականութան հիմնական դեմքն է: Ռուսական պետության ներսում  տարբեր ֆրակցիաների միջև որպես միջնորդ  ներկայանալու նրա կարողությունը հնարավորություն է տվել ամրապնդել իշխանությունն ու կառավարել շատ ավելի արդյունավետ, քան իր նախորդը՝ Բորիս Ելցինը: Նա այսօր էլ ընդունվում է մեծամասնության կողմից:

Այնուամենայնիվ, Պուտինը ռուսական քաղաքականության միակ «խաղացողը» չէ:

Նա ունի մի շարք մոտիկ, ավագ խորհրդականներ, որոնցից շատերը կարող էին լինել Պուտինի կառուցած համակարգի հիմնական դերակատար: Նրա մահը կամ անգործունակությունը ցնցակաթվածի կհանգեցներ, սակայն պարտադիր չէ, որ հանգեցներ լուրջ քաղաքական փոփոխությունների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել