Mashable.am-ը գրում է.
Երբ իմանաք այս բաղադրատոմսի մասին, դուք այլևս դեն չեք նետի նարնջի կեղևը:
Հարկավոր է՝ 4 նարնջի կեղև, 2,5 բաժակ շաքարավազ, 2 բաժակ ջուր:
Կեղևի սպիտակ հատվածը պետք է մաքրել, իսկ հետո կեղևը կտրատել երկար հատվածներով: Այդ ամենը դնել սառը ջրի մեջ 2 ժամով: Կաթսայի մեջ լցնել 2 բաժակ ջուր և շաքարավազ, դնել կրակին, եփել այն մինչև շաքարավազի հալչելը: Հետո ավելացնել նարինջների կեղևները և շարունակել եփել մոտավորապես 30 րոպե: Ջուրը թափել: Վերցնել կեղևները, լցնել շաքարավազ և դնել վառարան, որպեսզի դրանք չորանան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել