Մարդկանց մոտ տպավորություն կա, որ եթե ինչ-որ բանակից կան դասալիք զինվորներ, ուրեմն այդ բանակը վատն է, եթե կան թշնամու կողմն անցածներ, ուրեմն այդ բանակը մարտունակ չէ: Եթե ունենք երկու դասալիք, դա դեռ պատճառ չէ, որ ոմանք կասկածեն մեր բանակի մարտունակության վրա: Արցախյան պատերազմի ժամանակ էլ ենք ունեցել դասալիքներ և տասնյակ դավաճաններ, բայց դա չի խանգարել, որ հաղթենք: Ի վերջո, անմտություն է և վիրավորական է, որ մեկ-երկու դասալիք դավաճանի պատճառով կարծիք են ստեղծում ամբողջ Հայոց բանակի մասին: Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ինձ համար Հայոց բանակը ոչ թե մի քանի դավաճաններն են, այլ տասնյակ հազարավոր առյուծ տղերքը, որ չեն փախչել և օրուգիշեր, շոգին ու ցրտին սահման են պաշտպանում, կռիվ են տալիս թշնամու հետ, անգամ առանց մեկ րոպե կասկածելու՝ իրենց կյանքն են տալիս հանուն բոլորիս, անգամ տաք թիկունքում իրենց քննադատողների: Մի քանի հոգու պատճառով տասնյակ հազարավոր զինվորների բանակը քննադատելուց հիշեք մեջքը թուրքին ցույց չտված զինվորին ու սպային:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/433348563513441?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել