Երևանի քաղաքապետարանն այսօր զվարճալի տեսանյութ է հրապարակել այն մասին, որ «չի կարելի աղբը թափել այնտեղ, որտեղ չի կարելի»: Այս տեղանյութը տեղադրված է քաղաքապետարանի Youtube-յան էջում: Ինչ-որ տեղ ներելի կլիներ, եթե այն հրապարակված չլիներ հենց քաղաքապետարանի պաշտոնական էջով և ընկալվեր որպես սոցիալական ակցիա:
Բացի այդ, տեսանյութում որևէ կերպ չի արտացոլվում մեր քաղաքի աղտոտվածության իրական մակարդակը: Մի խոսքով, վատ որակի ու բեմադրության տեսանյութ է: Չի բացառվում, որ քաղաքապետարանում այսպիսի անորական տեսանյութ նկարահանելիս գեներալ Սեյրանով են ոգեշնված եղել: Ընդամենը մի քանի օր առաջ համացանցում տարածվեց Թաթայի «Չի կարելին»-ի գեներալի կատարմամբ, միգուցե, փորձել են կրկնել հաջողված փորձ, բայց արդյունքում անորակ բան է ստացվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nakhshun.hovsepyan/posts/754053348035052?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել