Քո արտաժամյայի գումարը քո երեխան պետք է ուտի, ոչ թե ինչ որ դուսպրծուկ. Սերժ Սարգսյանը՝ ինքնասպանության փորձ կատարած նախկին ոստիկանին
Ալումյանը հիշեց, որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանին ասել է, որ եթե երեխայի բուժման ծախսերը լուծվեն, ինքը կհրաժարվի իր գումարը հետ պահանջելուց. «Բայց ինքը ասաց՝ ոչ: Ասաց, որ ինքն իր գրպանից է այդ գումարը տալիս երեխայի բուժման համար, ասաց. «Իսկ քո արտաժամյայի գումարը քո երեխան պետք է ուտի, ոչ թե ինչ որ դուսպրծուկ»»: Շատ լավ էր այդ հանդիպումը, նախագահի հետ թեյ էլ ենք խմել ու կարևորը, որ մարդը հասկացավ, որ ես իրոք ճիշտ եմ: Ինձ թվում ա, որ եթե ինքը չզգար որ ես ճիշտ եմ, հաստատ ձեռք չէր մեկնի»:
Ալումյանը վերջում խնդրեց իր կողմից ընդգծել. «Խորնարհումով շնորհակալություն եմ հայտնում հանրապետության նախագահին, նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին և նամակների բաժնի վարիչ Աիդա Աստրյանին: Իսկ ոստիկանությանն ընդամենը կասեմ` հալալա, որ կարողանում եք «քցել» շարքային աշխատողին կամ հարստանալ նրա հաշվին: Միևնույն է, եթե անգամ ինձ մեկ լումա էլ չտաք, ես հաղթել եմ, քանի որ կարողացա ապացուցել իմ պահանջի իսկությունը, ինչը դուք հերքում էիք»:
Աղբյուրը՝ HayNews.am-ի
Աղբյուրը՝ HayNews.am-ի
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=417887151600477&set=a.162160127173182.46700.100001375887095&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել