Դիմում-առաջարկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Պարոն Մարգարյան, եթե Դուք եղել եք Կիևում այն ժամանակ, երբ ծաղկում են կաշտանները կամ Մոսկվայի Սիրենեվի բուլվարում, երբ ողջ փողոցի երկայնքով ծաղկած յասամաններ են, կհասկանաք այն, ինչ ուզում եմ ասել ստորև։ Առաջարկում եմ Երևանի կենտրոնում (առայժմ միայն կենտրոնում) տնկել շատ ծիրանենիներ, որոնք ծաղկած ժամանակ (ինչու չէ, նաև այն ժամանակ, երբ ծառերի վրա հասած պտուղներն են) յուրահատուկ տեսք կտան մեր քաղաքին: Եթե մենք ենք հիանում ծաղկած ծիրանենու տեսքով, պատկերացրեք՝ ինչպիսի տպավորություն կթողնի այդ տեսարանը մայրաքաղաքի հյուրերի վրա: Դա կարող է դառնալ մոտավորապես այնպիսի բրենդ, ինչպիսին սակուրան Ճապոնիայում է:
Շատ շուտով լինելու են համաքաղաքային ծառատունկեր: Առաջարկում եմ այդ ծառատունկերի ժամանակ կենտրոնում տնկել բազմաթիվ ծիրանի ծառեր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/905260746183157?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել