ՄԻ ինչ-որ կայքում, որն ավելի շուտ աղբարկղի է նմանվում, մի ինչ-որ բացարձակ տխմար ծառուկ սարգսյան, ես անուն-ազգանունը փոքրատառով եմ գրում, որովհետև զրպարտիչ ու ստոր սուտասաները արժանի չեն մեծատառերի: Նա կրծոտելով իր իսկ բնում գցած մի ոսկոր` վայրահաչում է այնպիսի մարդկանց վրա, որոնց անունները տալ իր պիղծ բերանով, նա արժանի չէ: Այդ քաղաքական պոռնիկը և չափը կորցրած կեղծարարը, անտեսելով մարդկային տարրական բարեխղճությունը, ստում է ու ստում: Եվ այդ այլանդակ սուտը կրկնում է Ալլա Բարսամյանը, որ իբր Դավիթ Հարությունյանի մայրը գտնվում է ծերանոցում, չորրորդ գյուղում: Նա սկզբից զրպարտանքներ է Դավիթ Հարությունյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ: Բայց տեսնելով, որ լուրջ մեղադրանքներ չի գտնում, սկսում է ոտնձգություններ կատարել ընտանեկան սրբությունների վրա:
Դավիթ Հարությունյանը եղել է Հայաստանի արդարադատության ամենաերկարակյաց նախարարը` 2 ժամկետով, իսկ դրանից առաջ էլ եղել է նախարարի տեղակալ և տեղափոխվել է ոչ թե ինչ-որ մեկի թելադրանքով, այլ օրինական կարգով: Արդարադատության նախարարությունից հեռանալուց որոշ ժամանակ անց նախարարության պատասխանատու աշխատողներից մեկը հեռուստատեսության էկրանից հայտարարեց, որ Դ. Հարությունյանն արել է այնքան բան, որքան չէր կարելի անել տասնյակ տարիների ընթացքում: Որտեղ էլ նա աշխատել է մշտապես ցուցադրել է գործիմացություն ու ազնվություն: Այդ ամենի մասին բազմիցս հրապարակվել է նաև մամուլում և վաղուց հայտնի է մեր ժողովրդին:
Երբ Դ. Հարությունյանը Հայաստանի պատվիրակության ղեկավարն եր Եվրոպարլամենտում, ես մի առիթ ունեցա զրուցելու Հայաստանում Եվրոմիության դեսպան Ս. Կապինոսի հետ, որը չափազանց բարձր գնահատեց Դ. Հարությունյանի դերը Եվրոպարլամենտում Հայաստանի համար:
Դ. Հարությունյանը հրաշալի գիտի մեր ժողովրդի դարավոր պատմությունը և նա երբեք եվրոինտեգրացմանը միակողմանի, պրիմիտիվ, ինչպես պատկերացնում է այդ տխմար հոդվածի հեղինակը, վերաբերմունք չի ունեցել: Նա եվրոպական է իր բարեկրթությամբ, վարմունքով, կուլտուրայով, որոնք կապ չունեն նրա քաղաքական համոզմունքների հետ:
Այս վայրահաչությունների հեղինակն այնքան կեղտ ու մաղձ է կուտակել իր փքված որովայնում, որ չի կարողանում զսպել իրեն և փորձում է աջ ու ձախ բոլորին մրոտել: Դ. Հարությունյանի հայրն ու մայրը եղել են ճանաչված գիտնական-դասախոսներ, ստացել են բարձր աշխատավարձ և իրենց երեք զավակներին դաստիարակել են աշխատասիրության, ազնվության և տոկունության ոգով: Պատահական չէ, որ երեք եղբայրներն էլ դպրոցն ավարտել են 12 տարեկան հասակում, իսկ ինստիտուտը` 17 տարեկանում և որտեղ աշխատել են մշտապես ցուցադրել են գործիմացություն ու ազնվություն:
Ծառուկ սարգսյան քաղաքական պոռնիկը չի բավարարվում՝ վայրահաչելով երեք եղբայրների վրա, կաղկանձում է նույնիսկ այնպիսի սրբությունների վրա, ինչպիսին ծնողներն են: Հարությունյան եղբայրները արքայավարի պահեցին մինչև 92 տարեկան հասակը իրենց հայրական և մորական տատիկներին: Եվ արքայավարի պահում ու խնամում են նաև իրենց սիրելի մայրիկին, որը մշտապես ապրում է իր սիրելի որդի Վահանի հետ միասին և մշտապես գտնվում է իր երեք զավակների ուշադրության կենտրոնում: Բոլոր ծանոթ, հարևան, բարեկամ` ովքեր ճանաչում են նրանց, հիացած են, թե ինչպիսի ջերմությամբ են որդիները վերաբերվում իրենց մայրիկին: Որտեղից է վերցրել այդ ստոր կեղծարարը, թե իբր Դավիթի մայրը ծերանոցում է: Ախր կեղծիքն էլ պիտի սահման ունենա:
Հ.Գ. Ինձ թվում է, թե Վահանն ու Հայկը, օգտագործելով իրենց իրավաբանական գիտելիքները, այդ հոդվածի զրպարտիչ հեղինակին քրեական պատասխանատվության պիտի կանչեն:
Նյութի աղբյուր՝ http://sos-movsisyan.livejournal.com/231729.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել