1in.am-ը գրում է.

pic_6781dd83fed5bcf9ba829b4de4339ff0

Instagram ֆոտոհոսթինգը թողարկել է Layout նոր հավելվածը, որը թույլ է տալիս մի քանի լուսանկարներ հավաքել մեկում, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Layout-ի միջոցով հնարավոր է ստանալ տարբեր կոլաժներ, իսկ դրանց համար լուսանկարների որոնումը հնարավոր է Faces գործառույթի շնորհիվ: Հավելվածը կարող է օգտատիրոջ տեսադարանում գտնել այն բոլոր լուսանկարները, որոնց վրա պատկերված են մարդիկ:

Կոլաժի ստեղծման համար օգտատերը կարող է փոխել նկարների դիրքը, լայնությունը, չափերը, բացի այդ` հնարավոր է ստանալ նաև հայելային էֆեկտներ: Իսկ Photo Booth-ը հնարավորություն է տալիս մի քանի կադր անել, որոնք միանգամից կհայտնվեն մակետում:

Layout-ն առայժմ հասանելի է միայն iOS սարքերի համար: Ընկերությունում վստահեցնում են, որ մոտ ժամանակներս այն հասանելի կլինի նաև Andoid-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել