Լիքը կարծիքներ կարդալուց ու տեսանյութը մի քանի անգամ նայելուց հետո էս սահմանն անցնողի մասով մի 2 բան էլ ես գրեմ, եթե դեմ չեք։
Նախ՝ տարբեր աղբյուրներում տարբեր տվյալներ են գրված, մի տեղ 1991թ. ծնված պայմանագրային ա, մի տեղ 19 տարեկան ժամկետային, ինչը կարա մանրուք թվա ընդհանուր կոնտեքստում, բայց կարևոր ա։ Նախ պայմանագրային դառնում են ժամկետային զինծառայությունից հետո, այսինքն՝ ինքը 2 տարի նորմալ ծառայել ա, հետո էլ որոշել ա շարունակել ծառայությունը, ինչի դեպքում հոգեկան շեղումների վարկածն ավտոմատ դուրս ա գալիս։
Բնականաբար, զինծառայողների հարաբերություններում միշտ էլ լինում են խնդիրներ, բայց ինչքան էլ ծառայակիցները վատը լինեն, ես չեմ հավատում, որ ադեկվատ մարդը կարա ինքնակամ անցնի սահմանը ու հանձնվի։
Ավելի հավանական ա, որ փախչեր պոստից դեպի մեր կողմ, բայց ճանապարհը խառներ ու հայտնվեր հակառակ կողմում, ոնց որ հաճախ լինում ա։ Բայց էս դեպքում էլ մի քանի հարց ա առաջանում։ Նախ եթե սահմանը երկու կողմից հսկվում ա, ո՞նց կարա մարդը մի 200-500 մետր քայլելով անցնի, ու չնկատեն։ Եթե չեն նկատել, նշանակում ա՝ հեչ լավ չի ոչ մեր վիճակը, ոչ իրանց, եթե նկատել են, սովորաբար սենց դեպքերում կրակում են, որ փախչողը տեղ չհասնի ու ինֆորմացիա չտանի։ Իսկ տեսանյութը սարքած էր, դրանում խոսք չկա։ Ամեն դեպքում դեռ պետք չի ոչ իրան մեղադրել, ոչ բանակին, որովհետև ժամանակին Հակոբ Ինջիղուլյանին էլ էիք դավաճան ասում, բայց էդ տղեն հետ եկավ ու հիմա մեր նման ապրում ա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10203833428664181?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել