Իբր թե ամեն բան հրաշալի ու կատարյալ ա մեր երկրում, հիմա էլ որոշել են անցնել համայնքների խոշորացմանը... Չգիտեմ՝ էս ոնց են մտածել, ոնց են մտածում էս որոշումը հղացողները.... Տեսնես հաշվի առել ե՞ն համայնքների խոշորացման դեպքում սկիզբ առնելիք մի շարք և շղթայական հետևանքները... Համայնքների խոշորացումը չպետք ա լինի մեկ կամ մի քանի հոգու որոշումը, որը պետք ա ի կատար ածել: Կաբինետներում նստում ու որոշում են՝ խոշորացնել: Մի հատ կարելի ա գոնե իրանց աչքերը խոշորացնեն, որպեսզի տեսնեն թե՛ հիմա առկա խնդիրները համայնքներում, և թե՛ սպասվելիք հսկայական խնդիրները.... Ու չեն էլ ցանկանում հանրաքվեի պես մի բան անցկացնել, որպեսզի տեսնեն, թե էդ համայնքների բնակիչները կողմ ե՞ն, թե՞ դեմ: Էս երկրում, ինչպես միշտ, ժողովրդի, հասարակ քաղաքացու կարծիքը ոտատակ տված ա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/672361792886793?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել