Մինչ բոլորը քննարկում են մեր «տաղանդավոր դիզայներ» Անահիտ Սիմոնյանին, ուզում եմ ասել, որ նա արդեն տևական ժամանակ է՝ թխում է և հայտնիություն է ստանում շապիկների մի շարքի (տառերով) շնորհիվ, որը նա copy past է արել վրացի դիզայներ Բեսսարիոնից։ Իհարկե, մարդիկ կնայեն և կմտածեն, որ հայկական մոտեցում է, բայց արդյո՞ք ամոթ չէ, որ հանկարծ մեր հարևան վրացիները հայտնաբերեն, որ մենք թխում ենք արդեն նրանցից, արդյո՞ք դա մերն էլ չի մի ազգի համար, որի ամեն երրորդ ներկայացուցիչ վրացիներին ասում է թամբալ, անգյալ տուտուց և այլն։ Բեսսարիոն է հագնում անգամ Էվելինա Կրոմչենկոն, նրա մասին գրում են ռուսական հեղինակավոր կայքեր, իսկ նրա ինստագրամում կան տարի ու կես առաջվա վաղեմության նկարներ, որտեղից պարզ երևում է, որ Հայկոյի կինը թխել է Բեսսարիոնի 2013-2014 աշուն-ձմեռ հավաքածուից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել