Esem.am-ը գրում է.

Հղիության շրջանում կինն ավելի է գեղեցկանում: Անկախ բնական գեղեցկությունից, կանայք այդ շրջանում ջանք չեն խնայում առավել գեղեցիկ լինելու համար, հատկապես հայտնիները. չէ՞ որ նրանք գրեթե միշտ ուշադրության կենտրոնում են:

ESem.am-ն առանձնացրել է հղի հայտնի կանանց լուսանկարները, ովքեր հրապարակել են իրենց փորիկով նկարները :)

Սիրուշո 

2008-ին ամուսնացած երգչուհի Սիրուշոն և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնն արդեն մի քանի ամիս է՝ վայելում են փոքրիկ Ռոբերտի ներկայությունը :) Հղիության մանրասմները հանրությունից գաղտնի պահած երգչուհին, ամեն ամիս ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրում և գրում, թե հղիության, որ ամսում է:) Նշենք, որ ծննդաբերությունից ամիսներ առաջ երգչուհին մեկնել էր ԱՄՆ-ը, որտեղ էլ ծնվել է զույգի առաջնեկը:

Սաթենիկ Հազարյան 

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանի երկրորդ երեխան՝ Լյուսին, լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 14-ին: Հղիության ողջ ընթացքում դերասնուհին ստեղծագործական ակտիվ կյանքով է ապրել, ինչպես նաև հասցրել ֆոտոշարք անցնել ու տրամադրել ESem.am-ին:)

Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի դուստրը ծնվել է 2014 թվականի տարեվերջին :) Հղիության ընթացքում Լուսինեն նույնպես ակտիվ կյանքով է ապրել՝ հանրային միջոցառումների մասնակցել, գովազդներում նկարահանվել: Նա ու քույրը՝ Իրինա Թովմասյանը հղի վիճակում համատեղ ֆոտոշարք են անցել ու հրապարակել այն:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել